Լևոն Տեր-Պետրոսյանն ԱՄՆ-ում ենթարկվել է աղիքային քաղցկեղի վիրահատության

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սույն թվականի հունվարի 15-ին Հայաստանի Հանրապետության առաջին նախագահԼևոն Տեր-ՊետրոսյանըԱՄՆ Գլենդեյլ քաղաքի Glendale Memorial հիվանդանոցում ենթարկվել է աղիքային քաղցկեղի վիրահատության: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասված է ՀՀ առաջին նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ: Վիրահատությունը կատարել են հայտնի բժիշկներ՝վիրաբույժ դոկտոր Պետար Վուկասինը (Colorectal Surgery Institute), և ուռուցքաբան, դոկտոր Գալուստ Յուքարը (Pacific Shore Medical Group): Ետվիրահատական բուժումից հետո Տեր-Պետրոսյանը 24-ին դուրս է գրվել հիվանդանոցից և այժմ ապաքինումը շարունակում է ազգականների տանը:

Տեր-Պետրոսյանն ու իր ընտանիքը խորին շնորհակալություն են հայտնում բուժող բժիշկներ պարոնայք Վուկասինին և Յուքարին, «Մեմորիալ» հիվանդանոցի տնօրենության նախագահ Ջեք Այվիին, հոգաբարձուների խորհրդի անդամներին, բուժքույրեր Նիլդային, Մա-Անին, Էմիլիին, Քեթլինին, Այվիին, Նոնային, հիվանդանոցի ողջ բժշկական անձնակազմին՝ նրանց կողմից ցուցաբերված պրոֆեսիոնալ բժշկական օգնության, հատուկ խնամքի և ջերմ մարդկային վերաբերմունքի համար:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան