Հասարակական

Արմեն Աշոտյանն առողջություն է մաղթել Լևոն Տեր-Պետրոսյանին

1 րոպեի ընթերցում

Արմեն Աշոտյանն առողջություն է մաղթել Լևոն Տեր-Պետրոսյանին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի ոտքի հետ կապված պատահարը տեղի է ունեցել ոչ հանրային` մասնավոր տարածքում, որի հետ որևէ պետական գերատեսչություն պարտավորություններ ու լիազորություններ չուներ: Այս մասին հունվարի 20-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ կրթության և գիտության Արմեն Աշոտյանը:

«Առողջությունը խիստ անձնական է, դրա մասին ինֆորմացիան էլ շատ անձնական է, շնորհակալություն եմ հայտնում այն հազարավոր քաղաքացիներին, լրագրողներին, որոնք այս օրերին իրենց զորակցությունն ու մաղթանքներն էին ինձ հղում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց նախարարը:

Արմեն Աշոտյանի խոսքով`քաղաքական մրցակիցների առողջական խնդիրներով ուրախանալը կարող է վկայել բացառապես քաղաքական թուլության մասին:

«Ավելի պատվաբեր է, ուրախալի հաղթել լիարժեք առողջական վիճակում գտնվող մարդկանց: Առիթից օգտվելով ուզում եմ առողջություն մաղթել Լևոն Տեր-Պետրոսյանին: Բժիշկների լուռ անհամաձայնությամբ գալիս եմ աշխատանքի, դեռևս ոչ պաշտոնական: Պաշտոնական լիազորությունները դեռևս պարոն Մկրտչյանի մոտ են, ընթացիկ աշխատանքը` չափավորսված, կարելի է»,-նշեց նա:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Արմեն Աշոտյանն ընկել է և կոտրել ոտքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում