Մշակույթ

Լեոնարդո Դի Կապրիոն ցանկություն ունի մարմնավորել Վլադիմիր Պուտինին

1 րոպեի ընթերցում

Լեոնարդո Դի Կապրիոն ցանկություն ունի մարմնավորել Վլադիմիր Պուտինին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն Welt am Sonntag գերմանական հրատարակությանը տված հարցազրույցում ասել է, թե ուրախությամբ կմարմնավորեր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: «Պուտինը շատ, շատ հետաքրքիր կլիներ, և ես մեծ հաճույքով կխաղայի նրա դերը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ`ասել է նա:

«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ`դերասանը տեղեկացրել է, որ անձամբ հանդիպել է Պուտինի հետ մի քանի տարի առաջ Սանկտ Պետերբուրգում, և տպավորված է եղել Ռուսաստանի պատմությամբ:

«Լենինն էլ կլիներ հետաքրքիր կինոդեր: Ես մեծ հաճույքով կխաղայի նաև Ռասպուտինի դերը: Ես կարծում եմ, որ ռուսական պատմության մասին ավելի շատ ֆիլմեր պետք է լինեն»,-հավելել է դերասանը:

Լուսանկարը` РИА Новости

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում