Կարծիքներ

Ադրբեջանն այս տարի լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման ճանապարհով չի գնա. քաղաքագետ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանն այս տարի լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման ճանապարհով չի գնա. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի իշխանություններն այս տարի լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման ճանապարհով չեն գնա: Հունվարի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

«Հիմա ստեղծվել է մի իրավիճակ, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դիրքերը սեփական երկրի ներսում թուլացել են: Եվ, միգուցե, նա չհրաժարվի սահմանին լարված իրավիճակը պահելու իր քաղաքականությունից, սակայն չի սկսի ռազմական գործողություններ, որի ռիսկերը չափազանց շատ են: Հատկապես այն դեպքում, երբ Իլհամ Ալիևից առաջ եղած Ադրբեջանի բոլոր ղեկավարները ռազմական գործողություններ սկսելուց հետո կորցրել են պաշտոնը: Այս իրավիճակում նրա համար ավելի լավ է հանգիստ պահել իրեն, քանի որ Ադրբեջանում կտրուկ վատացել է սոցիալ-տնտեսական իրավիճակը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Մինասյանը:

Անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հետաքննության մեխանիզմի ներդրման առաջարկներին,ինչը բազմիցս հնչեցրել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, սակայն չեն ընդունվել Ադրբեջանի կողմից, քաղաքագետն ընդգծեց, որ քանի դեռ այդ առումով Ադրբեջանի վրա լուրջ ճնշում չկա, հնարավոր չի լինի որևէ առաջընթաց արձանագրել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում