Մշակույթ

Հարություն Խաչատրյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ կանցկացվեն Հնդկաստանում և Իսլանդիայում

2 րոպեի ընթերցում

Հարություն Խաչատրյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ կանցկացվեն Հնդկաստանում և Իսլանդիայում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, Հարություն Խաչատրյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ կանցկացվեն Հնդկաստանում և Իսլանդիայում: Այս մասին ՀՀ վաստակավոր արտիստը հայտնել է իր ֆեսյբուքյան էջում:

«Նոր տարին սկսվել է նոր հնարավորություններով և հրավերներով: Ուրախ եմ ձեզ հետ կիսվել նորություններով: Իմ ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ կկազմակերպվեն Հնդկաստանում` Bengaluru միջազգային կինոփառատոնի շրջանակում, հունվարի 28-ից փետրվարի 4-ը և Ռեյկյավիկում` Stockfish միջազգային կինոփառատոնի ընթացքում` փետրվարի 18-28-ը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշել է ճանաչված ռեժիսորը:

Հարություն Խաչատրյանը ծնվել է 1955 թվականինԱխալքալաքում:1981-ինավարտելէԽ.Աբովյանիանվանմանկավարժական ինստիտուտիկուլտուրայի ֆակուլտետիկինոյիբաժինը(ՅուրիԵրզնկյանիարվեստանոց):Որպես ռեժիսորիասիստենտևռեժիսորաշխատելէՀայաստանիվավերագրականֆիլմերի կինոստուդիայում,այնուհետև` «ՀայՖիլմ»կինոստուդիայում`որպեսբեմադրողռեժիսոր: 2004-ից Երևանի«Ոսկեծիրան»միջազգայինկինոփառատոնիհիմնադիր-տնօրեննէ:Բազմաթիվ փառատոնայինմրցանակներիդափնեկիրէ:Նրա«Վավերագրողը»ֆիլմնարժանացելէ Հայաստանիպետականմրցանակի, «Սահմանը»`ՀՀնախագահիմրցանակին,իսկ2012-ին «Հայակ»մրցանակի`որպեսլավագույնռեժիսորականաշխատանք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում