Սպորտ

Կարեն Բարսեղյանը կգլխավորի Հայաստանի երիտասարդական հավաքականը

1 րոպեի ընթերցում

Կարեն Բարսեղյանը կգլխավորի Հայաստանի երիտասարդական հավաքականը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարեն Բարսեղյանը կգլխավորի Հայաստանի երիտասարդական հավաքականը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Կարեն Բարսեղյանը միաժամանակ կընդգրկվի Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբում՝ որպես Վարուժան Սուքիասյանի օգնական:

Կարեն Բարսեղյանը որպես ֆուտբոլիստ հանդես է եկել Երեւանի «Արարատ» (1992-2002 թթ.), «Բանանց» (2003), «Կիլիկիա» (2004), Աբովյանի «Կոտայք» (2005), Կապանի «Գանձասար» (2006) թիմերում: Հայաստանի ազգային հավաքականում անցկացրել է 2 հանդիպում, դարձել 1 գոլի հեղինակ:

2010-2011 թթ. մարզիչ է աշխատել Դիլիջանի «Ւմպուլս-2», իսկ 2012-2014 թթ. «Ուլիս» թիմում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում