Հասարակական

Սահմանային լարվածությունը նվազել է նախորդ տարվա համեմատությամբ. Մովսես Հակոբյան

1 րոպեի ընթերցում

 Սահմանային լարվածությունը նվազել է նախորդ տարվա համեմատությամբ. Մովսես Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոնական օրերին առաջնագծում իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել, հրադադարի լուրջ խախտումներ չեն արձանագրվել: Այս մասին կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը: «Մեր Զինված ուժերը ժողովրդին վստահեցրել էին, որ տոնական օրերին ապահովելու են անվտանգությունը, և փայլուն կերպով ու կազմակերպված կարողացել են իրականացնել իրենց առջև դրված խնդիրը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Հակոբյանը:

Նա նաև հավելեց, որ նախորդ տարվա նույն ժամանակահատված համեմատությամբ լարվածությունը սահմանին նվազել է: «Անցած տարի տոնական օրերին շատ ծանր էր, սակայն այս տարի իրավիճակը համեմատաբար հանդարտ է»,- եզրափակեց Հակոբյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում