Սպորտ

Հայաստանը երկու հորիզոնականով բարելավել է դիրքերը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

1 րոպեի ընթերցում

Հայաստանը երկու հորիզոնականով բարելավել է դիրքերը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՖԻՖԱ-ն հունվարի 7-ին հրապարակվել է ֆուտբոլի ազգային հավաքականների դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը բարձրացել է 2 հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 121-րդ տեղը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Աղյուսակը գլխավորում է Բելգիան, Արգենտինան երկրորդն է, Իսպանիան՝ երրորդը: 4-10-րդ հորիզոնականներն են զբաղեցնում Գերմանիան, Չիլին, Բրազիլիան, Պորտուգալիան, Կոլումբիան, Անգլիան և Ավստրիան: Ռուսաստանի հավաքականը 24-րդն է, Ադրբեջանինը՝ 116-րդը, Վրաստանինը՝ 120-րդը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում