Հայաստան

Երևան–Մեղրի ճանապարհին վթարված ավտոմեքենայում հայտնաբերվել է ևս մեկ քաղաքացու այրված դի

1 րոպեի ընթերցում

Երևան–Մեղրի ճանապարհին վթարված ավտոմեքենայում հայտնաբերվել է ևս մեկ քաղաքացու այրված դի

Սուրենավան բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով մահացածները ոչ թե 3-ն են, այլ՝ 4-ը։ Ավտոմեքենայում հայտնաբերվել է նաև 4-րդ քաղաքացու այրված դին։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից։ 

Հունիսի 29-ին՝ ժամը 04։37-ին, տեղեկություն էր ստացվել, որ Սուրենավան բնակավայրի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր էր մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել էր, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 56-րդ կմ-ին՝ Սուրենավան բնակավայրի մոտակայքում, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի հատվածից՝ բախվել քարին և բռնկվել։ 

Հրդեհը մեկուսացվել էր ժամը 04։42-ին, մարվել՝ 04։50-ին։ Այրվել էր ավտոմեքենայի սրահը, որտեղ հայտնաբերվել էր 3 քաղաքացու այրված դի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում