Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ու ողջ հայությունը պատվով կատարեցին իրենց գործը. Դեմոյանն ամփոփեց տարին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայությունը կարողացավ համակարգված ու ներկայանալի կերպով իրականացնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` սա Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի ամենահամեստ գնահատականն է 2015-ի իրադարձություններին: «Մթնոլորտը խիստ դրական էր թե´ ՀՀ քաղաքացիների, թե´ սփյուռքայերի, թե´ օտարերկրացիների շրջանում: Մենք որպես հայություն կարողացել ենք ներկայանալի կերպով տեղ հասցնել մեր ասելիքը: Սա իմ բազմաթիվ ճանապարհորդությունների, իմ հանդիպումների, շփումների արդյունքում մեծամասամբ հնչած կարծիքն է իրականացված աշխատանքների ծավալի, դրանց բովանդակության ու ազդեցության մասին»,-ասաց Հայկ Դեմոյանը` հավելելով, որ թեմայի վերաբերյալ իրազեկության աննախադեպ բարձրացում են արձանագրել: «Մարդիկ, ովքեր իրազեկված չէին, գոնե ստացան տարրական գիտելիքներ Հայոց ցեղասպանության մասին»,-ավելացրեց նա:

Հայկ Դեմոյանը կարևոր համարեց, որ սկսած աշխատանքները լինեն շարունակական, քանզի թեման ոչ թե պատմության դժվարին շրջանին վերադարձն է, այլ ուղղված է ապագայում նման ոճրագործությունների կանխարգելմանն ու Հայաստանի անվտանգության ապահովմանը: «Այն, ինչ կուտակվեց 2015-ին, կարևոր է, որ չմարի, քանի որ խոսելով Հայոց ցեղասպանության թեմայի մասին, մենք մի քանի խնդիր ենք լուծում: Առաջինը բարձրացնում ենք Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման հարցը: Բացի այդ մենք թույլ չենք տալիս Թուրքիայի ժխտողական արտաքին քաղաքականության առաջխաղացումը»,-ասաց Հայկ Դեմոյանը:

Նրա խոսքով` կատարված աշխատանքի արգասիքներից է համահայկական համակարգված աշխատանքը, որն էլ հիմք դարձավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի` նոր ձևաչափով հանդես գալու համար:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գործունեությանը` Հայկ Դեմոյանը փաստեց, որ տարեսկզբին իրենց առջև դրված խնդիրները լուծել են եռակի ու քառակի ավելի: «Մենք այս ամենից դուրս եկանք պատվով: Թանգարան-ինստիտուտը վերածվեց մի հաստատության, որին էին ուղղված ամբողջ աշխարհի հայացքները»,-հավելեց Դեմոյանը: Նա նկատեց, որ թանգարանում ցուցանմուշների թիվն արդեն հասնում է 100 հազարի շեմին:

Դեմոյանը նաև կարևորեց աշխարհի 50-ից ավելի քաղաքներում ժամանակավոր ցուցադրությունների կազմակերպումը` դրանց մեջ առանձնացնելով Փարիզում, Լոս Անջելեսում և Մոսկվայում կայացածները:

Հայերեն English Русский

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ

Գյումրիում նշում են տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»

Մոսկվայում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը

Ղրղզստանը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ. Սադիր Ժապարով

Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար. Փաշինյան

Հայաստանի վարչապետն ու Ղրղզստանի նախագահը հանդես են եկել հայտարարություններով