Բրյուսելում հինգ մարդ է ձերբակալվել Փարիզում կատարված ահաբեկչական գործողությունների գործով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելի երկու շրջաններում դեկտեմբերի 20-ին հինգ մարդ Է ձերբակալվել Փարիզում կատարված ահաբեկչական գործողությունների գործով նույն օրը կատարված խուզարկությունների ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Բելգիայի ֆեդերալ դատախազությունը:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել Էին, որ խուզարկությունների արդյունքում ձերբակալվել Է երկու մարդ:

Դատախազությունը հայտարարել Է, որ երկու եղբայրներ եւ նրանց ծանոթը Բրյուսելի կենտրոնական կոմունայում ձերբակալվել են խուզարկությունների ընթացքում՝ կապված հեռախոսային խոսակցությունների պատմության ուսումնասիրության հետ:

Եվս երկու մարդ ձերբակալվել Է Բրյուսելի Լակենի շրջանում: Ձերբակալվածների վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում: «Դատական քննիչը նրանց հնարավոր կալանքի տակ առնելու մասին որոշում կընդունի օրվա ընթացքում»,-ասված Է հայտարարության մեջ:

Դատախազության տեղեկատվության համաձայն՝ խուզարկությունների ընթացքում զենք կամ պայթանյութ չեն հայտնաբերվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` Reuters

Հայերեն English Русский