Ոստիկանությունն անցած մեկ օրում բացահայտել է խարդախության 5 դեպք

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 7 պատահարի հետևանքով 1 մարդ է զոհվել, 8-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, դեկտեմբերի 17-18-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքն էլ բացահայտվել են։ Բացահայտվել է խարդախության 5, գողության 2, խուլիգանության 2 և յուրացման կամ վատնման 1 դեպք:

Հայերեն English Русский