Ինովացիա

Տեղեկատվական տեխնոլոգիաների նկատմամբ սերը Հայաստանում սերմանում են դեռ դպրոցում

2 րոպեի ընթերցում

Տեղեկատվական տեխնոլոգիաների նկատմամբ սերը Հայաստանում սերմանում են դեռ դպրոցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մեկ ընկերություն՝ մեկ դպրոց» կրթական նախաձեռնությունը կարճ ժամանակում հասցրել է երկխոսության հարթակ ստեղծել ՏՏ ոլորտի 26 ընկերությունների և հայաստանյան 70 դպրոցների միջև: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ընկերությունների միությունից, տարեսկզբին մեկնարկած «Մեկ ընկերություն՝ մեկ դպրոց» ծրագրի շրջանակներում ՏՏ ոլորտի յուրաքանչյուր ընկերություն ընտրում է առնվազն մեկ դպրոց և պարբերաբար հանդիպում աշակերտներին՝ նրանց շրջանում տեխնոլոգիական ոլորտի նկատմամբ հետաքրքրություն ձևավորելու և, առհասարակ, մասնագիտական կողմնորոշման հարցում օգնելու նպատակով: Ընկերության աշխատակիցները դպրոցականներին ներկայացնում են իրենց գործունեությունը, կիսվում հաջողության պատմություններով, ներկայացնում ՏՏ ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև հյուրընկալում դպրոցականներին իրենց նորարար գրասենյակներում:

Նախաձեռնության նկատմամբ ՏՏ ընկերությունների հետաքրքրությունն այնքան մեծ է, իսկ հեռանկարներն այնքան տեսանելի, որ ընկերությունները պատրաստակամ են համագործակցել մեկից ավելի դպրոցների հետ:

Նախաձեռնությանն արդեն միացել են Արփինեթ, Բարվա, Դինամիկա, Արանեա, Նաիրի համընկերություն, Մոնիտիս, Ինստիգեյթ Դիզայն, Հրազդան համընկերություն, Ինստիգեյթ Ռոբոտիքս, Երևակ Տեխնոլոգիա, Էքսերգիա, Ինստիգեյթ ՈւԿհիմնադրամ, Լևիաթան, Յուքոմ, Նեյշնլ Ինսթրումենթս, Մակադամիան, Ինստիգեյթ Մոբայլ, Պրոքսիմուս, Նյու Պասկալ, Ագնիան, Բիո Արտ, ՎՕԼՕ, ՎԵԲ, Ֆայմթեք, Bitlis Men, SFL, XN Trends ընկերությունները:

Հայաստանում գործում է շուրջ 500 տեխնոլոգիական ընկերություն, և եթե յուրաքանչյուրն իր հովանու ներքո վերցնի առնվազն 1 դպրոց, ապա ընդամենը մի քանի տարի անց կբազմապատկվի արդի աշխարհայացքով, ստեղծարար արժեքներով և հաստատակամ երիտասարդների թիվը, ովքեր կդառնան նոր հզոր մտածողության կրողներ և տարածողներ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում