ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի համագործակցությունը միտված է համազգային նշանակության հարցերի լուծմանը. ՀՀ Նախագահ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանն դեկտեմբերի11-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամներին և ՀՅԴ 125-ամյակի տոնակատարության մասնակիցներին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ուղերձումասված է.

«Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայ Յեղափոխական Դաշնակցության հիմնադրման 125-րդ տարեդարձի կապակցությամբ:

Հիմնադրումից ի վեր՝ կուսակցությունը հանդիսացել է հայոց քաղաքական կյանքի առաջատար ուժերից մեկը՝ մշտապես հանդես գալով հայ ժողովրդի ազատագրական պայքարի առաջնագծում և իր ուժերի ներածին չափով ձգտելով նպաստել մեր արդար դատին:

Անուրանալի է կուսակցության դերակատարությունն անկախ հայոց պետականության վերականգնման գործում: Արամ Մանուկյանի և նրա զինակիցների անունը նվիրական է ողջ հայ ժողովրդի համար: Նրանց սխրանքը ոսկե տառերով է գրվել հայոց պատմության էջերում:

1921 թվականին Հայ Յեղափոխական Դաշնակցության երթն ընդհատվեց մայր Հայաստանում: Սակայն դա ամենևին չթուլացրեց այս կազմակերպության շրջանակներում համախմբված ազատատենչ հայորդիների նվիրումը հայրենիքին: Ընդհակառակը, ՀՅԴ-ն ամրապնդվեց սփյուռքում, համառորեն լծվեց հայապահպանության գործին և սերնդեսերունդ փոխանցեց Հայաստանի անկախ պետականության տեսլականը:

Ուրախալի է, որ այսօր ևս Հայ Յեղափոխական Դաշնակցությունը շարունակում է լրջագույն ջանքեր գործադրել սփյուռքում հայապահպանության ուղղությամբ՝ հակազդելով մեր քույրերի և եղբայրների ուծացմանը:

Հայաստանի երրորդ Հանրապետության առաջին իսկ ընձեռած հնարավորությամբ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը վերահաստատվեց հայրենիքում: Չնայած որոշ դժվարություններին և վայրիվերումներին՝ այս ավանդական կուսակցությունը զբաղեցրեց իր արժանի և կայուն տեղը Հայաստանի քաղաքական կյանքում: Դրա վկայությունն է ՀՅԴ շարունակական ներկայությունը Հայաստանի երրորդ Հանրապետության բոլոր գումարումների խորհրդարանում: Այս առումով այն մեր երկրի եզակի քաղաքական ուժերից մեկն է:

Կուսակցության ընդդիմադիր կարգավիճակը բնավ չխոչընդոտեց Հայաստանի իշխող քաղաքական ուժի` Հայաստանի Հանրապետական կուսակցության և Հայ Յեղափոխական Դաշնակցության համագործակցությանը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության բարեփոխման ընթացքում: Ավելին, բանավիճելով, փոխզիջումներով համաձայնության գալով, մենք բոլորին ի ցույց դրեցինք քաղաքական ուժերի համագործակցության մի օրինակ, որը միտված էր համազգային նշանակության հարցերի լուծմանը:

Կրկին շնորհավորում եմ Հայ Յեղափոխական Դաշնակցության մեր գործընկերներին այս նշանակալի հոբելյանի առթիվ: Հայաստանը հզոր է և ամուր նաև ձեր գործունեության շնորհիվ: Մաղթում եմ ձեզ նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ՝ հանուն մեր ազգային իղձերի իրականացման: Համոզված եմ, որ ձեր ներուժն ու կարողությունները մշտապես պահանջված են լինելու` գտնելով իրենց արժանի կիրառումը»:

Հայերեն العربية English Русский

Կենտրոնական բանկերը ներդրումային փորձագետների ուշադրության կենտրոնում․ Ամունդի-Ակբա

Կանխվել է քրեակատարողական ծառայողի կողմից ազատազրկված անձանց բջջային հեռախոսներ փոխանցելու փորձը

COP17-ը Հայաստանին հնարավորություն է տվել նոր կապեր հաստատել միջազգային գործընկերների հետ. Ռոբերտ Աբիսողոմոնյան

Կասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Հրազդանում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Պատգամավոր Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌԴ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը Շիրակի մարզպետին ներկայացրել է «Գյումրու քաղաքային զարգացման» ծրագիրը

Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններից մի քանիսի աշխատանքը վերսկսվել է. ՌԴ փոխվարչապետ

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղությունները

Ալեքսանդրա Գրիգորյանը՝ Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն