Հասարակական

Նախնական արդյունքներով՝ սահմանադրական բարեփոխումներին կողմ է արտահայտվել քվեարկողների 76.84, դեմ՝ 20.5 տոկոսը

2 րոպեի ընթերցում

Նախնական արդյունքներով՝ սահմանադրական բարեփոխումներին կողմ է արտահայտվել քվեարկողների 76.84, դեմ՝ 20.5 տոկոսը

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քվեարկության նախնական արդյունքներով բարեփոխումներին «այո» է ասել 18 հազար 6 քաղաքացի կամ քվեարկությանը մասնակցածների 76.84 տոկոսը, «ոչ» է քվեարկել 4 հազար 797 մարդ կամ քվեարկությանը մասնակցածների 20.5 տոկոսը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տվյալները ԿԸՀ-ում լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահի քարտուղար Արմեն Սմբատյանը՝ հավելելով, որ առայժմ ամփոփվել են 75 տեղամասերի արդյունքները:

Երևան քաղաքի հինգ տեղամասերի արդյունքներով «այո» է քվեարկել 2251 ընտրող, ոչ՝ 601: Արագածոտնի մարզի 6 տեղամասերի արդյունքներով «այո» է քվեարկել 1023, «ոչ»՝ 452 մարդ։ Արարատի մարզի մեկ տեղամասի արդյունքներով «այո» է քվեարկել 349, «ոչ»՝ 39 մարդ։ Արամավիրի մարզի 14 տեղամասերի արդյունքներով «այո» է քվեարկել 4645, «ոչ»՝1268, Գեղարքունիքի մարզի հինգ տեղամասերի արդյունքներով «այո» է քվեարկել 2566, «ոչ»՝ 444 մարդ։ Լոռու մարզի 9 ընտրատեղամասերի արդյունքներով «այո» է քվեարկել 2212, «ոչ»՝465 մարդ։ Կոտայքի մարզի 7 տեղամասերի արդյունքներով «այո» է քվեարկել 1024, «ոչ»՝ 219 մարդ: Շիրակի մարզի 10 ընտրատեղամասերի արդյունքներով կողմ է քվեարկել 1082, դեմ՝ 454 մարդ։ Սյունիքի մարզի 9 ընտրատեղամասերի արդյունքներով կողմ է քվեարկել 478, դեմ՝ 58 մարդ։ Վայոց Ձորի 6 ընտրատեղամասի արդյունքներով կողմ է քվեարկել 1746, դեմ՝ 214 մարդ։ Տավուշի մարզ 3 ընտրատեղամասերի արդյունքներով 830 մարդ կողմ է քվեարկել, դեմ է քվեարկել 583 մարդ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում