Քաղաքականություն

Էդվարդ Նալբանդյանը և Ֆեդերիկա Մոգերինին կազդարարեն ՀՀ-ԵՄ նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը

1 րոպեի ընթերցում

Էդվարդ Նալբանդյանը և Ֆեդերիկա Մոգերինին կազդարարեն ՀՀ-ԵՄ նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀարտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 7-ինկայցելի Բրյուսել, որտեղ,Եվրոպական միության կենտրոնակայանում նա և Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին կազդարարեն Հայաստանի և Եվրոպական միության միջև նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, նույն օրը կկայանա Էդվարդ Նալբանդյանի և Ֆեդերիկա Մոգերինիի հանդիպումը, որից հետո նրանք հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում