Իրավունք

Արտաշատ-Երևան ավտոճանապարհի ՃՏՊ-ի հետևանքով տուժել է երկու մարդ

2 րոպեի ընթերցում

Արտաշատ-Երևան ավտոճանապարհի ՃՏՊ-ի հետևանքով տուժել է երկու մարդ

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում նոյեմբերի 25-ին` ժամը 06.56-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհին՝ Դիմիտրով գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Արտաշատ-Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Բուրաստան գյուղի մոտակայքում, բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 34 PO 600 պետհամարանիշով և «Ֆոտոն պիկապ» մակնիշի առանց պետհամարանիշի (վարորդ` 1989թ. ծնված Կ. Ս.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վ. (1939թ. ծնված) և ուղևոր Ժ. Ս.-երը (1949թ. ծնված) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Ժ. Ս.-ին, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և իրականացրել վառելիքաքսուքային նյութերից ճանապարհի մաքրման աշխատանքներ:

Տուժածները տեղափոխվել են Արտաշատ քաղաքի ԲԿ. բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում