«Մանկական եվրատեսիլ-2015» միջազգային մրցույթում հաղթեց Մալթան. Հայաստանը երկրորդ հորիզոնականում է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Մանկական եվրատեսիլ-2015» միջազգային մրցույթում հաղթեց Մալթայի ներկայացուցիչ Դեսթինի Չուկունյերեն «Not My Soul» («Ոչ իմ հոգին») երգով: Հայաստանը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը: «Մանկական եվրատեսիլ-2015»-ի հայաստանյան ներկայացուցիչ Միկան (Միքայել Վարոսյան) ելույթ ունեցավ 11 համարի ներքո՝ ներկայացնելով «LOVE» խորագիրը կրող երգը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` մրցույթը Առաջին ալիքի եթերում նոյեմբերի 21-ին մեկնաբանեց հաղորդավար Ավետ Բարսեղյանը:

Միկան ստացավ 12 միավոր Վրաստանից, Նիդեռլանդներից, Ռուսաստանից, Բելառուսից, 10 միավոր Սերբիայից, Սլովենիայից, Ավստրալիայից, Մակեդոնիայից, Բուլղարիայից, Սան Մարինոյից, Ալբանիայից, 8 միավոր Իռլանդիայից, Ուկրաինայից, 7 միավոր Մալթայից, Մոնտենեգրոյից, 6 միավոր Իտալիայից: Եվրոպական հեռարձակողների միությունը բոլոր երկրների երգիչ-երգչուհիներին 12 միավոր շնորհեց: Մանկական ժյուրին Միկային տվեց 10 միավոր:

Մրցույթն այս տարի անցկացվեց Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում: Այս տարվա նշանաբանն էր #Discover (Բացահայտի՛ր): «Մանկական Եվրատեսիլ-2015»-ի մասնակից երկրները 17-ն էին՝ Հայաստանը, Ալբանիան, Բելառուսը, Բուլղարիան, Մակեդոնիան, Վրաստանը, Իռլանդիան, Իտալիան, Մալթան, Մոնտենեգրոն, Ռուսաստանը, Սերբիան, Սլովենիան, Նիդեռլանդները, Ուկրաինան, Սան Մարինոն, Ավստրալիան:

Հայերեն العربية

Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին