Տնտեսություն

Հայաստանն օտարեկրյա ներդրողներին արտոնյալ պայմաններով հասանելիություն է ապահովում դեպի ԵԱՏՄ և ԵՄ շուկաներ

4 րոպեի ընթերցում

 Հայաստանն օտարեկրյա ներդրողներին արտոնյալ պայմաններով հասանելիություն է ապահովում դեպի ԵԱՏՄ և ԵՄ շուկաներ

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտասահամանյան ներդրողները, արտադրական գործունեություն ծավալելով Հայաստանում, հնարավորություն են ստանում արտոնյալ պայմաններով օգտվել ինչպես Եվրասիական տնտեսական միության, այնպես էլ Եվրոպական միության խոշոր շուկաներից: Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որին հաջողվել է զրոյական մաքսատուրքերով, առանց մաքսային ձևակերպումների և անդամի համար նախատեսված ազատական պայմաններով հասանելություն ապահովել դեպի ԵԱՏՄ շուկա` միաժամանակ պահպանելով ազատ և արտոնյալ առևտրային ռեժիմ Եվրոպական միության հետ: Միաժամանակ Հայաստանն ակտիվորեն զարգացնում է առևտրատնտեսական հարաբերությունները արևմտյան խոշորագույն տնտեսություններից Միացյալ Նահանգների հետ` հաջողությամբ ավելացնելով արտահանման ծավալները դեպի Միջին Արևելքի երկրներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը` այս համատեքստում առանձնակի կարևորելով այս շաբաթ Երևանում անցկացված հայ-ամերիկյան բարձր մակարդակի հանդիպումները և, մասնավորապես, Առևտրի ու ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի անդրանիկ նիստը: «Այս խորհուրդը նորություն է մեզ համար և՛ հայ-ամերիկյան հարաբերությունների, և՛ նմանատիպ այլ կառույցների տեսանկյունից: Նախկինում Հայաստանը Միացյալ Նահանգների հետ առևտրին և ներդրումներին ուղղված երկկողմ ձևաչափ չի ունեցել: Ինչպես նաև, ի տարբերություն Հայաստանի` մյուս միջպետական և միջկառավարական պաշտոնական ձևաչափերի, հայ-ամերիկյան խորհրդի աշխատանքներին անմիջականորեն ներգրավված է նաև մասնավոր հատվածը»,- նշեց Մելքոնյանը:

Նախարարի առաջին տեղակալի խոսքով ` մեկ ամբողջ օր տևած քննարկումների նպատակն էր խթանել երկկողմ առևտրային և ներդրումային համագործակցությունը, Միացյալ Նահանգներից դեպի մեր տնտեսություն, գործարար հատված ներդրումների ավելացումը: Հայկական կողմը հատկապես շահագրգռված է ավելացնել Հայաստանում արտադրվող ապրանքների արտահանման ծավալները դեպի ամերիկյան շուկա, խթանել աևտահանվող ապրանքատեսակների դիվերսիֆիկացումը: «Մենք հատուկ ուշարդրություն ենք դարձնում Հայաստանից դեպի ԱՄՆ արտահանվող տեսականու ավելացման վրա, որը կբերի աճի ավելի կայուն և կանխատեսելի տեմպերի, իսկ հատագայում` արտահման ավելի մեծ հնարավորությունների»,- ասաց նախարարի առաջին տեղակալը: Նրա խոսքով` Հայաստանը լուրջ ներուժ ունի ավելացնելու ալյումինե նրբաթիթեղի, վերամշակված սննդի արտադրանքի, մեքենաշինական արտադրանքի և թեթև արդյունաբերության ապրանքատեսակների արտահանման ծավալները դեպի ԱՄՆ: Իսկ ՏՏ ոլորտում ստեղծվող արտադրանքի գերակշիռ մասն ուղղված է հենց Միացյալ Նահանգներ:

Ինչ վերաբերում է Հայաստանում օտարերկրյա ներդրողների համար հավասար և գրավիչ պայմանների ստեղծմանը, Մելքոնյանը վստահեցրեց, որ յուրաքանչյուր օտարերկրյա պետոնցիալ ներդրող Հայաստանում օգտվում է առնվազն նույն պայմաններից, ինչ որ ՀՀ քաղաքացիները կամ այստեղ գրանցված ռեզիդենտ ընկերությունները: «Որևէ սահմանափակում չկա օտարերկրյա ներդրողների համար, նրանք օրենքով պաշտպանված են այստեղ գործունեություն իրականացնելու համար: Իրավասու են իրենց բիզնեսում լինել միակ սեփականատերը և միանձնյա որոշումներ ընդունել իրենց տնտեսական առևտրային գործունեությունը ծավալելու համար: Այս ամենը նաև պետք է հասցնել ամերիկյան բիզնեսին»,- ասաց նա:

Տեղադրություն

ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Արարատ Միրզոյանի և Մարգուս Ցահքնայի հանդիպումը

Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Արարատ Միրզոյանի և Մարգուս Ցահքնայի հանդիպումը

ՀՀ ԱԳ նախարարն ու Էստոնիայի խորհրդարանի նախագահը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարն ու Էստոնիայի խորհրդարանի նախագահը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն ու ԵԽ պատվիրակության անդամներն այցելել են Գորիս, Խաչիկ և Երասխ համայնքներ

Քաղաքականություն

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն ու ԵԽ պատվիրակության անդամներն այցելել են Գորիս, Խաչիկ և Երասխ համայնքներ

Հանրային պաշտպանի գրասենյակում կավելանա ևս 15 հաստիք

Իրավունք

Հանրային պաշտպանի գրասենյակում կավելանա ևս 15 հաստիք

Վահան Արծրունին կներկայանա «Կոմիտաս՝ երաժիշտ և բանաստեղծ» խորագրով համերգով

Մշակույթ

Վահան Արծրունին կներկայանա «Կոմիտաս՝ երաժիշտ և բանաստեղծ» խորագրով համերգով

Դպրոցը ստեղծվում է երեխայի համար, այլ ոչ թե որպես աշխատատեղ. Փաշինյան

Կրթություն

Դպրոցը ստեղծվում է երեխայի համար, այլ ոչ թե որպես աշխատատեղ. Փաշինյան

«Համատեղ հայացք Սամցխե-Ջավախեթիին» փառատոնի ընթացքում ավելի քան քառասուն կտավ է ստեղծվել

Մշակույթ

«Համատեղ հայացք Սամցխե-Ջավախեթիին» փառատոնի ընթացքում ավելի քան քառասուն կտավ է ստեղծվել

Տարածաշրջանի խաղաղությունը ոչ միայն Ադրբեջանի, այլև Կենտրոնական Ասիայի խնդիրն է. Ջեյմս Օ’Բրայեն

Արտաքին քաղաքականություն

Տարածաշրջանի խաղաղությունը ոչ միայն Ադրբեջանի, այլև Կենտրոնական Ասիայի խնդիրն է. Ջեյմս Օ’Բրայեն

Հայաստանում 93 մանկապարտեզ կապահովվի նոր գույքով

Մարզեր

Հայաստանում 93 մանկապարտեզ կապահովվի նոր գույքով

Հայաստանը Զարգացման ֆրանսիական գործակալությունից 75 մլն եվրո վարկ կվերցնի. ստորագրվել է համաձայնագիր

Տնտեսություն

Հայաստանը Զարգացման ֆրանսիական գործակալությունից 75 մլն եվրո վարկ կվերցնի. ստորագրվել է համաձայնագիր

Սպանություն, լարվածություն, բացահայտումներ. Գավառի թատրոնի բեմ կբարձրանա Ագաթա Քրիստիի «Մկան թակարդ»-ը

Մշակույթ

Սպանություն, լարվածություն, բացահայտումներ. Գավառի թատրոնի բեմ կբարձրանա Ագաթա Քրիստիի «Մկան թակարդ»-ը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում