Ստարտափը Հայաստանում գազի հաշվիչների աշխատանքը վերահսկող սարք է ստեղծում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեխնոլոգիական ստարտափը Հայաստանում ստեղծում է գազի հաշվիչների համար էլեկտրոնային ընթերցիչներ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտենց «Էլպիդա էլեկտրոնիկս» սկսնակ ընկերության տնօրեն Արկադի Խիտարովը, եթե գազի հաշվիչների վրա դնեն իրենց ստեղծած սարքը, այն ավելի ճիշտ կչափի գազի ծախսը: «Բացի այդ` սարքը հաշվիչը կպաշտպանի տարբեր միջամտություններից: Ճնշման, ջերմաստիճանի փոփոխությունները ևս հաշվառում են»,-ասաց զրուցակիցը` շեշտելով, որ սարքն ավելի շատ նախատեսված է գազի խոշոր սպառողների համար, օրինակ, ջեմոցների, փռերի համար:

Նա նշեց, որ դրան զուգահեռ աշխատում են ավտոմատիզացիայի խնդիրներ լուծող մոդուլային համակարգերի նախագծման վրա, որը կտարբերվի արդեն գոյություն ունեցողներից իր ծրագրային հնարավորություններով: «Այս համակարգով աշխատող սարքերը կարող են կիրառելի լինել գյուղատնտեսությունում, քիմիական արդյունաբերությունում, որտեղ ինչ-որ բան պետք է չափել ու դրա հիման վրա որևէ ղեկավարում կատարվի»,-նշեց Արկադի Խիտարովը:

Ներկայում սկսնակ ընկերությունը փորձում է այդ եղանակով սողանքների մոնիտորինգի սարք ստեղծել, որը կօգտագործվի ՀՀ ՏԿԱԻՆ-ի կողմից: «Մենք փորձելու ենք մշակումն անել, եթե իրենց դուրը գա, դրանք կկիրառվեն: Սողանքային գոտիներում պետք է տեղադրվեն տարբեր տվիչներ , որոնք սողանքի վտանգի դեպքում կապ են հաստատելու նախարարության ճգնաժամային կենտրոնի հետ»:

Արկադի Խոտարովի խոսքով` իրենք հիմա սարքը պատրաստելու փուլում են և պետք է աշխատեն նաև այդ ոլորտի գիտնականների հետ` մի շարք հաշվարկներ ճիշտ կատարելու նպատակով: Օրինակ այն, թե սարքը որ դեպքերում պետք է ազդանշան տա կամ ազդանշանից որքան ժամանակ հետո կլինի բուն սողանքային գործընթացը, որը հնարավորություն կտա մասնագետներին ճիշտ կողմնորոշվել:

Ինչ վերաբերում է սարքավորումների արժեքին, ապա գազի հաշվիչի համար նախատեսված ընթերցիչները կլինեն մոտ 150-200 դոլար: Ընկերությունը, ցանկանում է, որ ավտոմատիզացման կառավարման համակարգերով աշխատող սարքերը ևս հնարավորինս մատչելի լինեն` 1-2 հազար դոլարի սահմաններում:

«Էլպիդա էլեկտրոնիկս»-ում աշխատում է 4 մասնագետ, բացի այդ` այստեղ ուսումնական պրակտիկա են անցնում ուսանողներ: Վերջերս թիմը մասնակցել է Մոսկվայում կայացած երիտասարդական ինովացիոն համաժողով-մրցույթի, որտեղ ներկայացրել են իրենց ծրագիրն ու շահել երկրորդ տեղը:«Նմանատիպ միջոցառումների միջոցով կապեր ու ծանոթություններ ենք ձեռք բերում, մենք նրանց հետ կապ ենք հաստատում միասին աշխատելու համար: Բացի այդ` տեսանք, որ մեր գաղափարներն ընդունելի են, մենք կարծես ճիշտ ուղու վրա ենք»,-նշեց Արկադի Խիտարովը:

Վանաձորում Տեխնոլոգիական կենտրոն և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն բացելու ծրագրերը ոգևորում են իրենց: «Հուսով եմ, որ այս շարժը լուրջ խթան կլինի ու հաջորդ տարվա ընթացքում կարևոր արդյունքների կհասնենք»,-եզրափակեց զրուցակիցը:Արկադի Խոտարովն ազգությամբ հույն է, իսկ «էլպիդա» բառը թարգմանաբար նշանակում է «հույս»:

Թիմը Գյումրու և Վանաձորի համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթի հաղթողներից է: Իրականացվող ծրագրի համար հաղթող նախագծերին տրամադրվում է 85% համաֆինանսավորում:

Նշյալ մրցույթը մեկն է տեխնոլոգիաների ոլորտում Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Համաշխարհային բանկի աջակցությամբ կազմակերպվող մրցույթներից: Դրամաշնորհային գումարը յուրաքանչյուր նախաձեռնության համար նվազագույնը 10 հազար և առավելագույնը 50 հազար ԱՄՆ դոլար է: Ներկայացվող ծրագրի առավելագույն տևողությունը 1 տարի է:

Հայերեն English

«Նոր գիրք»-35/26. Թոփուրիա, Լոուրի, Զարգարյան

Բելառուսի նախագահը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ

ՀՀ Անկախության տոնը Գյումրում մեկնարկել է Շիրակի մարզի համայնքները ներկայացնող տաղավարների ցուցադրությամբ

Ձեր ուժեղ և հեղինակավոր առաջնորդության ներքո Հայաստանում իրականացվում են աննախադեպ բարեփոխումներ. Տոկաևի շնորհավորանքը Փաշինյանին

Լիտվան շնորհավորել է Հայաստանին Անկախության օրվա առթիվ

Սերգեյ Լավրովը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ

Սուրեն Պապիկյանը շնորհավորել է ՀՀ Անկախության տոնը

Եթե 35 տարի առաջ անկախությունը մեր ժողովրդի պատմական վճիռն էր, ապա այսօր մեր խնդիրն այդ վճիռը ամեն օր բովանդակությամբ լցնելն է. Վահագն Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Անկախության օրվա առիթով

Կապան-Գորիս ավտոճանապարհի ոլորաններին միկրոավտոբուս է կողաշրջվել. վարորդն ու ուղևորները տեղափոխվել են ԲԿ