Հայաստանում ձգտում են զարգացնել հայրենական ռազմարդյունաբերական համալիրը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաջորդ տարի պաշտպանական քաղաքականության առաջնահերթ ուղղություններից շարունակելու է մնալ հայրենական ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2016 թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն ասաց հարակից զեկուցող, ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: «2016 թ. համար նախատեսված են հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներ, որոնք ուղղված են պաշտպանական համակարգում ժամանակակից և բարձր տեխնոլոգիաների ներդրմանը և կիրառմանը: Սահմանված միջոցառումների իրականացման արդյունքում ռազմարդյունաբերական համակարգում կունենանք որոշակի ձեռքբերումներ: Ցանկանում եմ նշել, որ հաջորդ տարի շարունակվելու են «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու աշխատանքները ռազմարդյունաբերական համալիրի սուբյեկտների գործունեության մասով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Նահապետյանը:

Ռազմատեխնիկական ոլորտում քաղաքականությունը շարունակվելու է իրականացվել դաշնակից երկրների հետ սերտ համագործակցության միջոցով: «Խոսքը վերաբերում է պաշտպանողական և հարձակվողական սպառազինություններին, հեռահար և ճշգրիտ խոցման միջոցների ձեռքբերման, ռազմատեխնիկական բնագավառում համատեղ ձեռնարկությունների, հակաօդային պաշտպանության միասնական համակարգի ստեղծման, սպառազինությունների և ռազմական տեխնիկայի նորոգման և արդիականացման և այլ ոլորտներում համագործակցության խորացման մասին»,- մանրամասնեց Նահապետյանը:

Պատգամավորը կարևորում է նաև զինված ուժերի համար ճիշտ կադրերի պատրաստումը, որակավորման բարձրացումը ինչպես ներպետական, այնպես էլ արտերկրյա ռազմական ուսումնական հաստատություններում:

Առաջիկա տարվա, ինչպես նաև միջնաժամկետ և երկարաժամկետ ժամանակահատվածում պաշտպանական համակարգի ուշադրության կենտրոնում է զինված ուժերի համալրումը ինչպես պայմանագրային զինծառայողների թվաքանակի ավելացման, զորակոչի կազմակերպման գործում հստակ բարեփոխումների իրականացման, այնպես էլ զինված ուժերի օպտիմալացման և կառուցվածքային փոփոխությունների միջոցով: «Դրան զուգահեռ մենք կարևորում ենք առողջապահական և պարենային որակի բարելավումը որպես զինվորական ծառայության ոլորտում հիմնարար միջոցառում»,- հավելեց Կորյուն Նահապետյանը:

Նա հստակեցրեց, որ շարունակելու են ուշադրության կենտրոնում պահել զինծառայողների և նրանց ընտանիքների, զոհված և հաշմանդամ զինծառայողների ընտանիքների սոցիալական ապահովման խնդիրները: Այս առումով խնդրո առարկա են զինծառայողների աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացումը, բնակարանով ապահովումը, միանվագ դրամային օգնությունը և այլն:

Հայերեն English

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA