Ռուսաստանյան «Коммерсантъ» թերթն անդրադարձել է Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանյան «Коммерсантъ» թերթն անդրադարձել է Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանը: Նշելով, որ կապված բարդ տնտեսական և քաղաքական իրավիճակի հետ մի շարք վենչուրային ներդրողներ դադարեցրել են իրենց ակտիվ գործունեությունը Ռուսաստանում, մեծացել է նրանց հետաքրքրությունը նախկին ԽՍՀՄ մյուս պետությունների հանդեպ: Դրա հետ կապված, ըստ պարբերականի, շարունակվում է նորաստեղծ ՏՏ ընկերությունների` ստարտափերի բումը Հայաստանում: Ընդ որում, հայաստանյան ներդրողները կենտրոնացած են հիմնականում համաշխարհային շուկայի վրա:

«Integrien Corporation ընկերությունն իր գրասենյակը Երևանում բացել է 2008 թ.: Թիմին հաջողվել է ներգրավել տաղանդավոր գիտնականների, որոնք ստեղծել են ծրագրային ապահովում ու վաճառել այն ԱՄՆ-ում: Սակայն այդ սխեման այնքան էլ լավ չի աշխատել, ու շուտով հայկական գրասենյակը զբաղվել է ուղղակի կոդավորմամբ: Integrien-ին հաջողվում է ստեղծել ունիվերսալ որոնման ծրագիր, որով հնարավոր կլինի փնտրել ցանկալի թվային տվյալներ ջերմային ցուցիչների, տրանսպորտային միջոցների շարժման մասին: 2010 թ. աշխատանքները հետաքրքել են ամերիկյան VMware կորպորացիային, որը շուտով ձեռք է բերել ստարտափը 100 մլն դոլարով: Ընկերության պատմությունը վկայում է այն մասին, որ Հայաստանը ՏՏ ոլորտում մեծ ներուժ ունի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշում է «Коммерсантъ»-ը:

ABBYY ընկերության փոխնախագահ Արամ Փախչյանը պարբերականին պատմել է, որ վերջին 10 տարում ՏՏ ոլորտի արդյունաբերության աճի տեմպը տարեկան 15-20%-ով ավելի բարձր է քան միջին տնտեսությանը:

Լուսանկարը` GettyImages.ru

Հայերեն English Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում