Հասարակական

Սերժ Թանկյանը ահաբեկիչներին վախկոտներ է անվանել

2 րոպեի ընթերցում

Սերժ Թանկյանը ահաբեկիչներին վախկոտներ է անվանել

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկահայ ռոք երաժիշտ, երգահան, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանն անդրադարձել է Ֆրանսիայում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` երգիչն Ինստագրամի իր էջում գրառում է կատարել:

«Մեր սերն ու աղոթքները բոլոր նրանց, ովքեր այսօր տուժել են Փարիզի և Լիբանանի սարսափելի հարձակումներից: Նրանք, ովքեր հարձակվում են համերգասրահների, ռեստորանների, սրճարանների, շուկաների և պաշտամունքի վայրերի վրա` սպանելու անմեղ, խաղաղ բնակիչների, վախկոտներ են: Մեր փարիզյան երկրպագուներն աշխարհի լավագույններից են, չեմ կարողանում դադարել մտածել բոլոր նրանց մասին, ովքեր մասնակցել են Eagles of Death Metal շոուին»,-նշել է երգիչը:

Փարիզում միանգամից վեց կետում իրականացված ահաբեկչության զոհ է դարձել, տարբեր տվյալներով 120-153 մարդ, որոնցից 112-ը մահացել է «Բատակլան» համերգային սրահում: Այս մասին հաղորդել է CNN-ը: Ֆրանսիայի դատախազությունն առայժմ հաստատել է 120 զոհի փաստը: Վիրավորվել է 200 մարդ, որոնցից 80-ի վիճակը ծանր է: Փարիզում ահաբեկչություն իրականացրած 8 մասնակից ոչնչացվել է:Այդ մասին հայտնել է «Ֆրասպրես»-ը` հղում կատարելով իր աղբյուրներին: Նրանց հաղորդմամբ` հարձակվողներից 7-ն իրենք իրենց պայթեցրել են: Ամեն դեպքում Փարիզի բնակիչներին խորհուրդ չի տրվում դուրս գալ տանից, քանի որ պահպանվում է հավանականությունը, որ որոշ ահաբեկիչներ թաքնվել են դեպքերի վայրից:

Երկրում հաստատվել է արտակարգ դրություն, հայտարարվել խիստ վերահսկողություն պետական սահմանների նկատմամբ: Ահաբեկչությունից ժամեր անց նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է արտակարգ խորհրդակցություն: Նա ահաբեկչության ծավալներն աննախադեպ է անվանել:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում