Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը էական փոփոխությունների չի հանգեցնի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչեւ տարեվերջ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպելը շատ կարեւոր քայլ կլինի, որը հերթական անգամ կապացուցի, որ Հայաստանը երկխոսության կողմնակից է եւ ցանկացած ջանք գործադրում է խաղաղ բանակցությունների համար ի տարբերություն Ադրբեջանի, որն օգտագործում է իր բանակն ու հարցի կարգավորման առնչությամբ ռազմական դիրքորոշումներ ունի:

Այս տեսակետը քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանինն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում Կիրակոսյանը շեշտում է սակայն, որ գործնականում շատ քիչ բան կարելի է ակնկալել այդ հանդիպումից:

«Մենք կարող ենք հուսալ, բայց ոչ ակնկալել: Մենք կարող ենք հույս ունենալ, որ սա հնարավորություն է լարվածությունը նվազեցնելու համար, եւ փորձել բանակցություններ վարել դիվանագիտական լեզվով»,- ասաց Կիրակոսյանը:

Նա շեշտում է, թե անհնար է ակնկալել, որ նման հանդիպումները կարող են կողմերին ավելի մոտեցնել համաձայնագիր ստորագրելուն: «Ինչ էլ տեղի ունենա այդ հանդիպման ժամանակ, որքան էլ հանդիպումը լինի արդյունավետ եւ հաջողված, ակնհայտ է, որ հակամարտության երեք կողմերն էլ` Հայաստանը, Ադրբեջանն ու Լեռնային Ղարաբաղը ազատ են առաջարկելու իրենց տեսակետերը: Ադրբեջանը այս առումով մաքսիմալիստական տեսակետների կրող է եւ շատ բան է պահանջում: Հետեւաբար, մենք չենք կարող ակնկալել որեւէ էական իրական գործընթաց»,- ասաց Կիրակոսյանը` հավելելով, որ ներկա դրությամբ իրավիճակը վտանգավոր է այն առումով, որ հրադադարի ռեժիմի խախտումների ու կրակոցների հետեւանքով մարդիկ են մահանում: «Սա լարվածության շատ վտանգավոր մակարդակ է, եւ հենց այդ պատճառով շատ կարեւոր է, որպեսզի դիվանագիտությունը շարունակվի, եւ հարցի կարգավորումն ընթանա բանակցությունների միջոցով»,- ասաց Կիրակոսյանը:

Տարածաշրջան վերջին այցելության ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները ցանկություն են հայտնել հանդիպել մինչեւ տարեվերջ եւ քննարկել ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը:

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին