Ջիվան Ավետիսյանն իր նոր ֆիլմի շուրջ աստղային կազմ է հավաքել
6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի նոր` «Վերջին բնակիչը» ֆիլմը հայկական գյուղիտեղահանությունից հետո ծննդավայրում մնացած միակ հայ բնակչի մասին է:2016 թվականին հանրության դատին հանձնվելիք ֆիլմը, ռեժիսորի հավաստմամբ, սիրո և դրանից ծնվող ինքնազոհողության մասին է: Սցենարի հեղինակներն են Ծովինար Խաչատրյանը և Մասիս Բաղդասարյանը: Երաժշտությունը գրում է ամերիկահայ ռոք երգիչ, երգահան, «System of a Down» ալտերնատիվ մետալ-ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը:
«Արմենպրես»-ը նոր ֆիլմի մասին զրուցել է ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի հետ:
«Վերջինբնակիչը» ֆիլմինկարահանումներն արդեն ավարտված են
Իմ նախորդ`«Թևանիկ»ֆիլմի նկարահանումներն ավարտելուց հետո սկսեցի«Վերջին բնակիչը»ֆիլմի աշխատանքները: Վերջինիս նախագիծը նախորդ տարի`«Թևանիկ»ֆիլմի հետ ներկայացրել էի Կաննի 67-րդ փառատոնի կինոշուկայում:«Թևանիկը»նկարագրում է պատերազմականիրավիճակում հայտնված գյուղի երեք պատանիների մեկ օրվա կյանքը:«Վերջին բնակիչը»ֆիլմի գլխավոր հերոսները ծայրահեղ լարված պատերազմական իրավիճակում հայտնված յոթանասունն անց մարդիկ են:
Միջազգային համագործակցության արդյունք-ֆիլմ
Այս անգամ ցանկացա ստեղծել մի ֆիլմ, որը ծնունդ կառնի միջազգային համագործակցության արդյունքում:Ֆիլմում իրենց մասնակցությունն են ունեցել դերասաններ, ովքեր մեծ ճանաչում ունեն աշխարհի տարբեր մասերում: Մեր հայ ճանաչված և սիրված դերասանների` Ալեքսանդր Խաչատրյանի, Սոս Ջանիբեկյանի հետ գլխավոր հերոսներին կերպավորում են աշխարհահռչակ դերասան Հոմայուն Էրշադին` Իրանից և Լիտվայում մեծ ճանաչում ունեցող դերասանուհի` Սանդրա Դաուկշայտեն: Մեր մյուս շատ սիրելի հայ դերասանների` Բաբկեն Չոբանյանի, ՆարինեՊետրոսյանի, Էլֆիք Զոհրաբյանի կողքին խաղում են նաև Դիմիտրա Խատուպին` Հունաստանից, Աննե Բեդիանը` ԱՄՆ-ից, Արմեն Գրիգորյանը (Գրեյգը)` Ռուսաստանից:
Ֆիլմը հայկական գյուղում մնացած միակ հայ բնակչի մասին է
Ֆիլմում ներկայացված են 1988-89 թթ. դեպքերը: Պատմությունը հայկական գյուղի տեղահանությունից հետո ծննդավայրում մնացած միակ հայ բնակչի մասին է:«Վերջին բնակիչը»ֆիլմիթեման կապված է Արցախի, Սումգայիթյան ողբերգություն հետ, որոնք իրենց հետքն են թողել հազարավոր մարդկանց ճակատագրերի վրա: Մարդկանց հետ տեղի են ունեցել բազմաթիվ պատմություններ, որոնք համամարդկային տարողություն ունեն: Պետք է ուղղակի նկատել, պատմել...
Բարդություններ, դժվարություններ
Բավականին բարդ աշխատանքային օրեր ենք ունեցել, դժվարությունների շատ ենք հադիպել, բայց կարողացել ենք հաղթահարել: Առաջին հերթին, իհարկե, ֆիլմի սյուժեն էր, որ մարդկանց գրավեց:Ֆիլմիբոլոր դերասանները սիրեցին պատմությունը, գաղափարը և սիրով ցանկացան խաղալ իրենց առաջարկված կերպարները:Ինձհամար մեծ պատասխանատվություն էրունենալ այսպիսի թիմ: Միայն հաղորդակցությունն արդեն խնդիր էր, հաղորդակցվում էինք մի քանի լեզուներով: Բոլոր խնդիրները լուծվեցին շնորհիվ ֆիլմի աշխատակազմի բարձր պրոֆեսիոնալիզմի և բծախնդիր աշխատանքի:
Արցախյան նկարահանումներ
Նկարանումներն իրականցրել ենք Արցախում` իմ հայրենի գյուղում` Խաչմաչում: Գյուղի պատկերը ես վաղուց նախագծել էի իմ մտքում` որպես այս ֆիլմի գործողությունների վայր, ևայն հաջողությամբիկատարածեցինք: Ֆիլմի նկարահանումները սկսեցինք այս ամռանը` օգոստոսի 8-ից և ավարտեցինք օգոստոսի 30-ին: Մեր պատրաստվածությունը թույլ տվեց 22 օրվա մեջ իրակացնել լիամետրաժ ֆիլմի նկարահանումները: Այժմ ֆիլմը հետարտադրական փուլում է`մոնտաժային, ձայնային աշխատանքներ, երաժշտություն և այլն:
ՍերժԹանկյանը ֆիլմի կոմպոզիտորն է
Ֆիլմի կոմպոզիտորը բոլորիս շատ սիրելի մարդ, երաժիշտև երգահան Սերժ Թանկյանն է, ով այժմ երաժշտության արարման ճանապարհին է: Վստահ եմ, որ հիանալի աշխատանք է լինելու` համահունչ ֆիլմի իրադարձություններին և ասելիքին: Ես էլ մեծ ակնկալիքով սպասում եմ մեր հետարտադրական աշխատանքների ավարտին: «Վերջին բնակիչը»ֆիլմը պատրաստ կլինի և հանդիսատեսի դատին կհանձնվի 2016 թվականի գարնանը:
«Վերջին բնակիչը» և «Թևանիկ»
Եթե համեմատենքիմ երկու ֆիլմերը, ապա նմանություններ կգտնենք: Երկուսն էլ առնչություն ունեն Արցախի հետ, դեպքերը պատերազմական նույն պատմական իրադարձությունների ֆոնին են ծավալվում, բայց երկուսի պատմությունները մեկը մյուսից խիստ տարբեր են: Հուսով եմ, որ հանդիսատեսը կսիրինաև «Վերջին բնակիչը»ֆիլմը:
«Վերջին բնակիչը» ֆիլմը սիրո և նրանից ծնվող ինքնազոհողության մասին է: Դահույս է տալիս, որհակամարտություններից բզկտվող ախարհում կյանքը կշարունակվի: Բայց ֆիլմը պատմելն իմաստ չունի, պետք է նայեք:
Ռոզա Գրիգորյան
Լուսանկարները` ֆիլմի պաշտոնական ֆեյսբուքյան էջից