Բիզնես ինովացիոն ֆորում 2015-ը կհամադրվի միջազգային փորձն ու Հայաստանի ինովացիոն քաղաքականությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի լուծումները տնտեսության մեջ կիրառելու հարցերին ուղղված Բիզնես ինովացիոն 3-րդ ֆորումը կքննարկի համաշխարհային փորձի առանձահատկությունները: Նոյեմբերի 13-14-ին Դիլիջանում կայանալիք համաժողովը կկրի «Հայաստան 2018-ին 20 ամենանորարար երկրների շարքում» խորագիրը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ինֆորացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից, երկօրյա ինովացիոն ֆորումի ժամանակ կներկայացվի տեղական և համաշխարհային փորձը, կլինեն գործնական քննարկումներ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ և կտրվեն համապատասխան լուծումներ 2018թ. Հայաստանը 20 ամենանորարար երկրների շարքում դիրքավորելու համար:

Երկօրյա ինովացիոն ֆորումի հիմնական խոսնակները կլինեն տեղական և միջազգային հեղինակավոր ընկերությունների ներկայացուցիչները, այդ թվում Իսրայելի առաջատար ձեռնարկատերերից մեկը՝ Ելենա Դոնեթսը, ով նաև Իսրայելի StartAU համալսարանի ձեռներեցության կենտրոնի գործադիր տնօրենն է:

Այս տարի ինովացիոնֆորումի թեմատիկ ուղղությունները կլինեն ինովացիոն էկոհամակարգերը, կրթության և ձեռներեցության ոլորտներում ինովացիոն խնդիրները:

ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի խոսքով` միության միջոցառումները ուղղված են նրան, որպեսզի Հայաստանը ճանաչելի դառնա միջազգային շուկայում: ԻՏՁՄ-ն իր առջև դրված նպատակներին հասնելու համար բացի ինովացիոն ֆորումից ձեռնարկում է մի շարք այլ միջոցառումներ, մասնավորապես ՀՀ դպրոցներում ինժեներական և ռոբոտաշինական խմբկաների ներդրումը, «Ինչու՞ Հայաստան» կոնցեպտի կիրառումը և այլն: Հայաստանը ինժեներական լուծումների հսկայական ներուժ ունի, որը համապատասխան կերպով չի ներկայացվում շուկայում: Միջազգային գործարար շփումների ժամանակ հաճախ հնչող այն հարցին, թե ինչու՞ պետք է համագործակցել հատկապես հայկական ընկերությունների հետ, ԻՏՁՄ-ն հստակ պատասխանում է, որովհետև Հայաստանը կարող է տրամադրել անակնկալ ինժեներական լուծումներ, որոնք աչքի են ընկնում որակով, կրեատիվությամբ և ճկունությանբ:

Ինովացիոն ֆորումն ավանդաբար անցկացվում է Հայաստանի տեխնոլոգիական, կրթական և ձեռներեցության ոլորտների առաջատարների մասնակցությամբ։ Ֆորումին կմասնակցենհայաստանյան և արտերկրյա տեխնոլոգիական, կրթական և ինովացիոն այլ ոլորտների շուրջ 200 մասնակիցներ, ՀՀ կառավարության և միջազգայինկազմակերպություններիներկայացուցիչներ:

3-րդ տարին անընդմեջ անցկացվող Բիզնես ինովացիոն ֆորումն ավանդաբար իրականացվում է ԻՏՁՄ-ի կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո և մասնակցությամբ: Ֆորումի գլխավոր հովանավորն է BetConstruct ընկերությունը:

Հայերեն English

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում