Հասարակական

Ստեփանավանի օդանավակայանի շինարարական աշխատանքները կավարտվեն մյուս տարվա ընթացքում

1 րոպեի ընթերցում

Ստեփանավանի օդանավակայանի շինարարական աշխատանքները կավարտվեն մյուս տարվա ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանավանի օդանավակայանի շինարարական աշխատանքները կավարտվեն 2016թ.: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2016թ. պետական բյուջեի քննարկմանը հայտնեց Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը՝ պատասխանելով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հարցին: «Նաև պայմանավորվել ենք ռուս գործըկերների հետ, որ մեզ այդ օդանավակայանում պետք են ծանր ուղղաթիռներ: Խոսքը գնում է ՄԻ-24-ի, ԿԱ-72-ի մասին: Մենք պայմանավորվել ենք, որ այդ օդանավակայանում հերթապահություն են անելու այդ ուղղաթիռները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Երիցյանը:

Նա հավելեց, որ թեթև ուղղաթիռների ներգրավման ուղղությամբ լուրջ աշխատանքներ են տարվում ինչպես ռուս, այնպես էլ շվեյցարացի և ֆրանսիացի գործընկերների հետ: «Մենք ամեն ինչ անում ենք Ստեփանավանում լուրջ օդանավակայան ունենալու համար»,- եզրափակեց Երիցյանը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձանագրեց, որ նախարարի պատասխանը ենթադրում է, որ կարելի է լինել ԵԱՏՄ անդամ՝ միաժամանակ զարգացնելով հարաբերությունները ԵՄ գործընկերների հետ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում