Քաղաքականություն

ՀԱԿ-ն առաջարկում է նույնականացման քարտերով քվեարկելու ընթացքում կիրառել մատերը թանաքոտելու եղանակը

1 րոպեի ընթերցում

ՀԱԿ-ն առաջարկում է նույնականացման քարտերով քվեարկելու ընթացքում կիրառել մատերը թանաքոտելու եղանակը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցությունն առաջարկում է նույնականացման քարտերով քվեարկելու ընթացքում կիրառել մատերը թանաքոտելու մեթոդը՝ կրկնակի քվեարկություններից խուսափելու համար: Այս մասին Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

«Մատերը թանաքոտելն աշխարհում ընդունված մեթոդ է կրկնակի քվեարկություններից խուսափելու համար: Եթե մենք նույնականացման քարտերի վրա դրոշմակնիք չենք դնում, ապա պետք է գոնե այս եղանակը կիրառենք, որովհետև հակառակ դեպքում լինելու են կրկնակի քվեարկություններ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Մանուկյանը:

Անդրադառնալով տեսակետներին, թե մատերը թանաքոտելուց հետո կարելի է այն բենզինով մաքրել և նորից գնալ քվեարկության՝ Արամ Մանուկյանն ընդգծեց, որ թանաքը հնարավոր է մաքրել, սակայն բավական է մատի վրա փոքր լապտերով լույս թողնել, կերևա՝ այդ անձը մասնակցել է քվեարկությանը, թե ոչ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում