Սպորտ

Աշխարհի առաջնությանը մեկնում ենք մեր 5 վարկանիշի հետևից. Փաշիկ Ալավերդյան

1 րոպեի ընթերցում

Աշխարհի առաջնությանը մեկնում ենք մեր 5 վարկանիշի հետևից. Փաշիկ Ալավերդյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականը Ծաղկաձորի մարզաբազայում նախապատրաստվում է աշխարհի վարկանիշային առաջնությանը: Հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի խոսքով՝ թիմի տղաները լավ մարզավիճակում են: «Մենք աշխարհի առաջնությանն ենք մեկնում մեր 5 վարկանիշի հետևից: Գիտենք, որ անցած տարվա 5 վարկանիշ դեռ չի նշանակում, որ ունենք այդ վարկանիշները: Մենք պետք է կարողանանք առաջին հերթին հաստատել այդ տեղերը: Միանշանակ, լավ մարզավիճակում են. տղաներն այնպիսի մարզավիճակում են, ինչպիսին չեն եղել մինչ օրս»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀԱՕԿ լրատվականի լրագրողի հետ զրույցում ասել է Ալավերդյանը:

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականն աշխարհի առաջնությանը կմասնակցի հետևյալ կազմով՝ Վանիկ Ավետիսյան (69 կգ), Տիգրան Մարտիրոսյան, Անդրանիկ Կարապետյան (77 կգ), Սիմոն Մարտիրոսյան (105 կգ), Ռուբեն Ալեքսանյան, Գոռ Մինասյան (+105 կգ): Հոկտեմբերի 29-ին հավաքականը կմեկնի Կազան՝ հերթական ուսումնամարզական հավաքի: Իսկ արդեն նոյեմբերի 16-ին թիմը կմեկնի Հյուսթոն: Աշխարհի առաջնությունը մեկնարկում է նոյեմբերի 20-ին և կեզրափակվի նոյեմբերի 28-ին:

Լուսանկարը` Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի կայքից

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում