Միջազգային

Քրդերը հայտարարել են Սիրիայի հյուսիսում իերնց վերահսկողությամբ նոր տարածք կազմավորելու մասին

1 րոպեի ընթերցում

Քրդերը հայտարարել են Սիրիայի հյուսիսում  իերնց վերահսկողությամբ նոր տարածք կազմավորելու մասին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի քրդերը հայտարարել են երկրի հյուսիսում իրենց վերահսկողությամբ նոր տարածք կազավորելու մասին: Այս մասին տեղեկություններ են ստացվել քրդական վարչակազմից, որը ղեկավարում է քրդերին հյուսիսային Սիրիայում: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով ara.reuters.com կայքը, նոր, ինչպես քրդրեն են նշում, նահանգի կազմում կընդգրկվի քրդական ինքնապաշտպանական ուժերի կողմից իսլամիստներից գրավված Թել Աբյադ քաղաքը, որը գտնվում է թուրք-սիրիական սահմանի մերձակայքում: Քաղաքը քրդերի ձեռքում է հայտնվել հունիսին: Նրանք Թել Աբյադը կարողացել են գրավել ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային դաշինքի օդային հարվածների օժանդակությամբ:

Քրդերի վերահսկողությամբ տարածքը կկրի Քանթուն անվանումը:

Ավելի վաղ իսլամիստների հետ երկարատև պայքարի արդյունքում քրդական ինքնապաշտպանական ուժերը կարողացել էին վերահսկողություն հաստատել քրդաբնակ Քոբանի քաղաքի վրա, որը նույնպես գտնվում է թուրքական սահմանի մերձակայքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում