Միջազգային

Եգիպտոսում ընթանում է խորհրդարանական ընտրությունների քվեների հաշվարկը

1 րոպեի ընթերցում

Եգիպտոսում ընթանում է խորհրդարանական ընտրությունների քվեների հաշվարկը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսում ավարտվել է խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը, և դեռ շարունակվում է ձայների հաշվարկը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով ara.reuters.com կայքը, նախօերին տեղի էր ունեցել խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը եգիպտական 14 նահանգներում: Քվեարկությունն ավարտվել էր երեկոյան ժամը 9-ին, որից հետո սկսվել էր քվեների հաշվարկը:

Խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա նոյեմբերի 22-23-ը: Նոր խորհրդարանում կընդգրկվեն 568 պատգամավորներ:

Եգիպտոսում խորհրդարանական ընտրությունները մեկնարկել են հոկտեմբերի 18-ին: Ընտրությունների ընթացքի անվտանգությունն ապահովել են անվտանգության ուժերը: Ընդհանուր առմամբ` ընտրություններն ընթացել են հանգիստ, առանց մեծ միջադեպերի:

Թեկնածուների թվում 417-ը կանայք են: Թեկնածուների մեծամասնությունը Նախագահ Աբդ ալ Ֆաթթահ աս Սիսիի կողմնակիցներն են:

Ընտրությունների արդյունքները հայտնի կլինեն դեկտեմբերից ոչ շուտ:

Եգիպտոսում խորհրդարանական ընտրություններն անցկացվում են 2013թ.-ին նախկին նախագահ Մուհամմադ Մուրսիի իշխանության տապալումից հետո առաջին անգամ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում