Երևանի 28 փողոցներում կտեղադրվի էներգախնայող լուսավորություն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի 28 փողոցներում կտեղադրվի էներգախնայող լուսավորություն:Այս մասին հոկտեմբերի 20-ին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ՀՀ ֆինանսների նախարարության և Երևանի քաղաքապետարանի կողմից համաձայնագրի կնքմանն ասաց ՎԶԵԲ երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեվիսը:

«Մենք միշտ ասել ենք, որ հայաստանում էներգախնայողության լավագույն եղանակը էներգախնայողության տեխնոլոգիաների ներդրումն է, մի հարց, որի լուծման վրա կենտրոնացած է Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը: Այս պիլոտային ծրագրի արդյունքում հնարավոր կլինի ունենալ տարեկան 2000 մեգավատ էներգախնայողություն: Ի լրումն, Երևանի լուսավորության որակի բարձրացման հետ մեկտեղ այս ծրագրի շրջանակներում, կիրառելով էներգախնայող լապտերը, հնարավոր կլինի նվազեցնել սնդիկի արտանետումը շրջակա միջավայր, քանի որ ներկա պահին Երևանի լուսավորության համակարգում բավականին բարձր է սնդիկի արտանետումների մակարդակը», - ասաց ՎԶԵԲ երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեվիս:

Նա հավելեց, որ այս փորձնական ծրագրի ավարտին, որը կիրականացվի Երևանի 28 փողոցներում, այն կներդրվի մայրաքաղաքի մնացած փողոցներում: Ծրագրի արժեքը կկազմի 57 միլիոն ԱՄՆ դոլար է:

ՎԶԵԲ-ի կողմից Երևանի քաղաքային լուսավորության արդիականացման պիլոտային ծրագրին տրամադրվելու է 1,9 մլն եվրո համաֆինանսավորման դրամաշնորհ: Ծրագիրը կօգնի ներմուծել նոր էներգաարդյունավետ լուսադիոդային (LED) լուսավորություն, հսկողության և մոնիտորինգի համակարգ, սյուների փոխարինում և վերանորոգում, ինչպես նաև կատարել սնուցող մալուխների փոխարինում:

ՎԶԵԲE5P հիմնադրամի ներկայացուցիչ Անդրեաս Լունդը տեղեկացրեց, որ Հայաստանը E5P ծրագրի համադոնորներից է, որի մնացած ներդրողներն են ԵՄ-ն, Շվեդիան, Դանիան, Չեխիան, Լեհաստանը, Գերմանիան: Այն բազմաթիվ դոնորների կողմից ձևավորված հիմնադրամ է, որի դրամագլուխը կազմում է 117 միլիոն եվրո, և առաջին 20 միլիոնը հատկացվել է Հայաստանին:

«E5P ծրագրի շրջանակներում տրամադրվող միջոցները դրամաշնորհներ են, սակայն դրանք հնարավոր է օգտագործել միայն փոխառության միջոցների հետ, ինչպես Երևանում այս ծրագիրն իրականացվում է Եվրոպական զարգացման և վերակառուցման բանկի տրամադրված վարկային միջոցների հետ», - ասաց Անդրեաս Լունդը:

«Ներկա պահին կան բազմաթիվ այլ խորագրեր, որոնք քննարկվում են դրամաշնորհ ստանալու համար և դրանք բազմազան են՝ սկսած աղբահանությունից մինչև դպրոցներում էներգախնայողության ծրագրեր: Մեր նպատակն է այս դրամաշնորհային ծրագրերի միջոցով մեղմել վարկային բեռը և հնարավորությոն ստեղծել կիրառելու նոր տեխնոլոգիաները էնէրգախնայողության նպատակով», - ասաց Էներգետիկայի և բնական պաշարների փխնախարար Հայկ Հարությունյանը:

Ակնկալվում է, որ նոր լուսադիոդային լուսավորությունը 64 տոկոսով կկրճատի էներգիայի սպառման ծախսերը, ինչը կհանգեցնի քաղաքապետարանի էլեկտրաէներգիայի տարեկան ծախսերի խնայողությանը:

Հայերեն English

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ

Թրամփը հայտարարել է, որ Իրանը պատասխանատվություն է կրելու հութիների բոլոր հարձակումների համար

ԱՄՆ-ն ակնկալում է Ուկրաինայում կայուն խաղաղության հաստատում

Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

ՀՀ վարչապետը ՏԿԵ և արդարադատության փոխնախարարներ է նշանակել

Կանադայի նոր վարչապետը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լավ հարաբերություններ պահպանելու ցանկության մասին

Պուտինն ու Թրամփը իրենք կսահմանեն հանդիպման ժամկետները. Պեսկով

Հայաստանը ողջունել է Ղրղզստանի և Տաջիկստանի միջև պետական ​​սահմանի մասին պայմանագրի ստորագրումը

Երևան-Սևան ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5 կմ հատվածը մարտի 18-ին պարբերաբար միակողմանի փակվելու է քարաթափման աշխատանքների պատճառով

Պուտինի և Թրամփի զրույցի համար մի շարք հարցեր են նախապատրաստվում՝ հիմնականում ուկրաինական խնդրի կարգավորման շուրջ