Սփյուռք

Միացյալ հայկական հիմնադրամը և «AmeriCares»-ը 5 մլն 9 հազար դոլարի բժշկական օգնություն են ուղարկել Հայաստան և Արցախ

2 րոպեի ընթերցում

Միացյալ հայկական հիմնադրամը և «AmeriCares»-ը 5 մլն 9 հազար դոլարի բժշկական օգնություն են ուղարկել Հայաստան և Արցախ

ԳԼԵՆԴԵՅԼ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ հայկական հիմնադրամը(UAF), համագործակցելով «AmeriCares» կազմակերպության հետ, 5,9 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ դեղորայք և բժշկական պարագաներ է ուղարկել Հայաստան և Արցախ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, մարդասիրական օգնության մեջ եղել են շաքարախատի, սրտանոթային հիվանդությունների, վարակների բուժման, ինչպես նաև հոգեմետ, ցավամոքիչ դեղեր:

«Տարիներ շարունակ AmeriCares-ը տասնյակ միլիոն դոլար արժողությամբ ու կյանք փրկող դեղեր, բժշկական պարագաներ ու սարքավորումներ է նվիրել Հայաստանին ու Արցախին»,- նշել է Միացյալ հայկական հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանը` հավելելով, որ մեծապես գնահատում է «AmeriCares» կազմակերպության հետ երկարամյա գործակցությունը:

26 տարվա ընթացքում Միացյալ հայկական հիմնադրամը օդային ճանապարհով 159 և ծովով 2258 արկղ մարդասիրական օգնություն է ուղարկել ՀՀ և Արցախի Հանրապետություն` ընդհանուր 720 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ:

Հիմնադրամը ստեղծվել է Ամերիկայի հայ ավետարանական ընկերակցության, Հայ օգնության միության, Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Ամերիկայի առաջնորդարանի, Հայաստանյայց եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի առաջնորդարանի եւ Հայկական բարեգործական ընդհանուր միութեանմիացյալ ջանքերով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում