Միջազգային

Եգիպտոսում խորհրդարանական ընտրություններն անցնում են առանց միջադեպերի

1 րոպեի ընթերցում

Եգիպտոսում խորհրդարանական ընտրություններն անցնում են առանց միջադեպերի

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսում հոկտեմբերի 19-ին արդեն երկրորդ օրն է շարունակվում են խորհրդարանական ընտրությունները: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով arabic.rt.com կայքը, ընտրություններն ընթանում են 27 նահանգներից 14-ում: Նախօրեին երկրի իշխանությունները տեղեկացրել են, որ ընտրություններն ընթացել են հանգիստ, առանց լուրջ միջադեպերի: Երկրի Ներքին գործերի նախարարությունն ապահովում է ընտրությունների ընթացքի անվտանգությունը:

Ընտրությունների առաջին օրն գրանցվել է քաղաքացիների մասնակցության բավական ցածր ցուցանիշ:

Եգիպտոսում հոկտեմբերի 18-ին մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը: Ընտրություններին մասնկացելու իրավունք ունեն շուրջ 27.5 միլիոն եգիպտացի: Խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի նոյեմբերի 22-23-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում