Միջազգային

Իրաքյան ուժերն սկսել են ազատագրման գործողությունները Սալահ ադ Դին նահանգի հյուսիսում

2 րոպեի ընթերցում

Իրաքյան ուժերն սկսել են ազատագրման գործողությունները Սալահ ադ Դին նահանգի հյուսիսում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի օդային ուժերը հոկտեմբերի 15-ին Անբարի նահանգում «Իսլամական պետության» երկու նստավայրեր են ոչնչացրել: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, մյուս կողմից, իրաքյան ուժերն, ազգային պաշտպանական ջոկատների հետ համագործակցությամբ, լայնամասշտաբ գործողություններ են սկսել Սալահ ադ Դին նահանգի հյուսիսում` երեք կողմերից հարձակվելով ահաբեկիչների վրա:

Հարձակման արդյունքում տասնյակ ահաբեկիչներ են սպանվել ու վիրավորվել: Շրջափակվել է Բայջիի նավթավերամշակման գործարանը:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ իրաքյան ուժերն ազատագրել են Բայջիում գտնվող տարածքներ` ԻՊ-ին պատճառելով մեծ կորուստներ:

«Իսլամական պետություն» իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը գործում է Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2013թ. ապրիլին «Ալ Կաիդա»-ի երկու ճյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է խմբավորում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումով, որի նպատակն էր կազմավորել իսլամական էմիրություն Լիբանանի, Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2014թ. հունիսի 29-ին ԻԼԻՊ-ը Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներում հայտարարել է Իսլամական խալիֆաթ հիմնելու մասին, որի խալիֆ է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: Այնուհետև կազմակերպության անվանումը փոխելու որոշում է ընդունվել, և այն վերանվանվել է «Իսլամական պետություն»: Խմբավորման կազմում կռվում են 80 երկրի զինյալներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում