Միջազգային

Ռուսաստանը մեկ օրում Սիրիայում ահաբեկիչների դեմ 41 հարված է ուղղել

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը մեկ օրում Սիրիայում ահաբեկիչների դեմ 41 հարված է ուղղել

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի օդային ուժերը մեկ օրվա ընթացքում 41 օդային հարվածել են Սիրիայում ահաբեկիչների դիրքերին: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հոկտեմբերի 14-ին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը` նշելով, որ «Իսլամական պետության» 40 նպատակակետեր հայտնվել են ռուսական օդուժի թիրախում: Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Իգոր Կոնաշենկովի խոսքով` ռուսական օդային ուժերը Հալեպի մերձակայքում պայթուցիկ սարքավորումների պատրաստման արտադրամաս են ոչնչացրել: Պայթուցիկ սարքավորումներն օգտագործվում էին մահապարտ-ահաբեկիչների հարձակումների ժամանակ:

Նախօերին ռուսական օդային ուժերը 88 օդային հարված են իրականացրել Սիրիայում: Ռուսական օդուժը ռմբակոծել էր ԻՊ-ի դիրքերը, մասնավորապես, Ռակկայի, Համայի, Իդլիբյի, Լաթաքիայի և Հալեպի նահանգներում:

Ռուսաստանը Սիրիայի Նախագահ Բաշար ալ Ասադի խնդրանքով` սեպտեմբերի 30-ին սկսել է հարվածել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դիրքերին: Ահաբեկիչների դեմ ռազմական գործողություններում ներառվել են ավելի քան 50 օդանավեր ու ուղղաթիռներ: Բացի այդ, ահաբեկիչների դիրքերը հրթիռակոծվել են ծովից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում