Տնտեսություն

ՎԶԵԲ-ն այս տարի Հայաստանի համար 1-3 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում

3 րոպեի ընթերցում

ՎԶԵԲ-ն այս տարի Հայաստանի համար 1-3 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն այս տարի Հայաստանի համար 1-3 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում: Այս մասին հոկտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դևիսը:

«Հաշվի առնելով տարածաշրջանի բարդ իրադրությունը՝ Հայաստանի տնտեսական աճի վերաբեյալ մեր նախնական կանխատեսումն ամենացածրն էր՝ -1.5 տոկոս: Մենք Ռուսաստանի համար կանխատեսել ՝էինք -4 տոկոս ՀՆԱ-ի աճ: Հաշվի էինք առել այն հանգամանքը, որ Ռուսաստանի բարդ տնտեսական իրավիճակն ազդելու է նաև Հայաստանի տնտեսության վրա: Հաշվի էինք առել նաև այն հանգամանքը, որ Հայաստանում կրճատվել են տրանսֆերները, ներդրումները: Սակայն տարվա ընթացքում բավականին լավ ազդակներ եղան, որոնք ցույց տվեցին, որ Հայաստանի տնտեսությունը կարողանում է դիմայակել այդ մարտահրավերներին: Այս ամսվա վերջին մենք կհրապարակենք Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ վերջնական կանխատեսումը: Այս պահին չեմ կարող ասել, թե որքան կլինի այն վերջնական արդյունքում, բայց մեր կանխատեսումներով Հայաստանի տնտեսական աճը կլինի 1-3 տոկոսի սահմաններում»,- «Արմենպրես»-իհաղորդմամբ՝ ընդգծեց Դևիսը:

Նա նշեց, որ այս տարի Հայաստանում բավականին լուրջ աճ է արձանագրել գյուղատնտեսությունը, որն էլ էական ազդեցություն է ունեցել երկրի տնտեսության զարգացման և աճի վրա: «Տնտեսական ակտիվության ցուցանիշները տարվա ընթացքում 4.2 տոկոսով ավելացան, ինչը գյուղատնտեսության ոլորտում գրանցված աճի արդյունքն էր: Մեզ համար ողջունելի ՝է այն հանգամանքը, որ Հայաստանում գյուղատնտեսությունն այսպիսի աճ է գրանցել: Տարվա ընթացքում այլ բարենպաստ գործոններ ևս եղան, որոնք մեզ ստիպեցին փոխել մեր կանխատեսումները: Օրինակ, տարվա ընթացքում շահագործման հանձնվեց պղնձի մեկ հանք, որը նախատեսվում էր շահագործել մեկ տարի ուշ, ինչն էլ հանգեցրեց հանքաարդյունաբերության ոլորտի ակտիվացմանը: Իրականում այս ամենը խոսում է Հայաստանի տնտեսության տոկունության մասին, սակայն սա չի նշանակում, որ տարածաշրջանային տնտեսական զարգացումներն իրենց ազդեցությունը չեն թողնելու Հայաստանի տնտեսության վրա: Առաջիկայում դրա հետևանքներն անպայման զգացվելու են»,- եզրափակեց Մարկ Դևիսը:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 7-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Հայաստանի համար մինչև 4 տոկոս տնտեսական աճ է կանխատեսել:

Տեղադրություն

Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը զիջեց Ալբանիային

Սպորտ

Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը զիջեց Ալբանիային

Էրեբունիում ավելի քան 260 ավտոտնակների ու ցանկապատված տարածքների փոխարեն կլինեն հանգստի հարմարավետ գոտիներ

Երևան

Էրեբունիում ավելի քան 260 ավտոտնակների ու ցանկապատված տարածքների փոխարեն կլինեն հանգստի հարմարավետ գոտիներ

Հայտնաբերվել է Աղավնավանք գյուղի անտառում կորած քաղաքացու դին

Պատահար

Հայտնաբերվել է Աղավնավանք գյուղի անտառում կորած քաղաքացու դին

ՀՀ ՄԻՊ-ը կազմակերպել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված վերապատրաստման դասընթաց

Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ը կազմակերպել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված վերապատրաստման դասընթաց

Աննա Հակոբյանը մանկատան երկու սաների հետ մեկնում է ծով՝ իրականացնելու երեխաների երազանքը

Վարչապետ

Աննա Հակոբյանը մանկատան երկու սաների հետ մեկնում է ծով՝ իրականացնելու երեխաների երազանքը

Լոռու մարզպետն Ալավերդու  համայնքապետի ուղեկցությամբ այցելել է  Սանահին կայարան թաղամաս

Մարզեր

Լոռու մարզպետն Ալավերդու  համայնքապետի ուղեկցությամբ այցելել է  Սանահին կայարան թաղամաս

Աննա Վարդապետյանն ու Մաուրիցիո Բլոկը քննարկել են ՀՀ և Իտալիայի դատախազությունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Իրավունք

Աննա Վարդապետյանն ու Մաուրիցիո Բլոկը քննարկել են ՀՀ և Իտալիայի դատախազությունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Մովսես Հարությունյանը նշանակվել է ՀՀ ԱԺ նախագահի օգնական

Նշանակում

Մովսես Հարությունյանը նշանակվել է ՀՀ ԱԺ նախագահի օգնական

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Տալլին

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Տալլին

ՀՀ ԱԺ նախագահը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր

Հնարավոր հորդառատ տեղումներով պայմանավորված՝ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության

Հայաստան

Հնարավոր հորդառատ տեղումներով պայմանավորված՝ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում