Միջազգային

Իրաքում մեկնարկում է Սալահ ադ Դին նահանգի ազատագրման լայնածավալ գործողությունները

2 րոպեի ընթերցում

Իրաքում մեկնարկում է Սալահ ադ Դին նահանգի ազատագրման լայնածավալ  գործողությունները

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին հայտարարել է, որ սկսվել է Սալահ ադ Դին նահանգի ազատագրման ռազմական գործողությունների երկրորդ փուլը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին վարչապետը հայտարարել է Սալահ ադ Դին նահանգ կատարած այցելության ժամանակ, որտեղ հանդիպել է ռազմական ղեկավարների հետ: Նա նաև ավելացրել է, որ այս գործողությունները և հաղթանակները կխթանեն Մոսուլի ազատագրումը:

Տեղեկություններ կան, որ Բայջի քաղաքի ազատագրման գործողություններն վերստին կսկսվեն առաջիկա մի քանի օրերի ընթացքում: Բայջիի մերձակայքում շուրջ 600 հազար զինվորներ են համախմբվել:

Իրաքյան աղբյուրների տեղեկացմամբ` Անբարի նահանգի Քարաբլա շրջանում ԻՊ-ի երկու ակնառու ղեկավարներ են սպանվել: Արաբական աղբյուրներում շարունակվում են հակասական տեղեկությունները ԻՊ-ի ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադիի վիրավորվելու և սպանվելու մասին: Այս անգամ կրկին լուրեր են շրջանառվում Անբարում նրա վիրավորվելու մասին:

«Իսլամականպետություն»իսլամիստականահաբեկչականկազմակերպությունըգործումէ ՍիրիայիևԻրաքիտարածքներում: 2013թ.ապրիլին «ԱլԿաիդա»-իերկուճյուղերիմիավորման արդյունքումձևավորվելէ խմբավորում՝ «ԻրաքիևԼևանտիիսլամականպետություն» անվանումով, որինպատակնէր կազմավորելիսլամականէմիրությունԼիբանանի, ՍիրիայիևԻրաքի տարածքներում: 2014թ.հունիսի 29-ինԻԼԻՊ-ըՍիրիայիևԻրաքի գրավածտարածքներում հայտարարելէԻսլամականխալիֆաթ հիմնելումասին, որիխալիֆէնշանակվելԱբուԲաքրալ Բաղդադին:Այնուհետևկազմակերպության անվանումը փոխելուորոշումէընդունվել,ևայն վերանվանվելէ «Իսլամականպետություն»:Խմբավորման կազմումկռվումեն 80երկրիզինյալներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում