Տնտեսություն

Հայաստանը հինավուրց երկիր է երիտասարդ սրտով. Financialexpress

3 րոպեի ընթերցում

Հայաստանը հինավուրց երկիր է երիտասարդ սրտով. Financialexpress

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդիկ լրագրող Սուդիպտա Դեվը Financialexpress-ում «Դարավոր հող, ժամանակակից ազգ» վերնագրով հոդված է գրել Հայաստան այցելության եւ այստեղ ստացած տպավորությունների հիման վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Սուդիպտա Դեվը նշում է, որ Հայաստանը հիվանուրց եկեղեցիների եւ տաճարների երկիր է: «Հայաստանը հինավուրց երկիր է երիտասարդ սրտով: Նրա հարստությունը ավանդույթներն են, բայց նաեւ ունի մեծ սպասումներ ապագայից: Յուրաքանչյուր այցելու գիտի, որ սա միայն հինավուրց տաճարների եւ գեղեցիկ դաշտերի տարածք չէ. սա ուղեւորություն է, որը բացահայտում է հոգու դեռեւս չբացահայտված լարերը»,- գրում է հեղինակը` շեշտելով, որ Հայաստանն աշխարհում առաջին քրիստոնյա պետությունն է:

«Հայաստանը պետություն է` բազմաթիվ եկեղեցիներով եւ վանական համալիրներով, որտեղ դրոշմված է վաղ քրիստոնեական դարաշրջանը: Դրանցից ամենակարեւորը Մայր Աթոռ սուրբ Էջմիածինն է: Էջմիածինն ու Սեւանը ունեն ճեմարաններ, որտեղ կրթություն են ստանում ապագա հոգեւորականները: Երեւանից մի փոքր դուրս Գեղարդի վանական համալիրն է, որը ստեղծվել է սարի մեջ, իսկ Գառնիի տաճարը միակ հեթանոսական կառույցն է, որը կառուցված է հելլենիստական ճարտարապետությամբ»,- նշել է նա:

Լրագրողը պատմում է, որ Երեւան այցելությունից ամենից շատ տպավորված է Հանրապետության հրապարակից, «Կասկադ»-ից եւ «Գաֆեսճեան» արվեստի կենտրոնից: «Երեւանի փողոցներում կտեսնեք հազարավոր հնդիկ ուսանողների, ովքեր Հայաստանում բժշկություն են ուսումնասիրում»,- գրում է լրագրողը:

Իր այցելության ամենակարեւոր վայրերից մեկը Սուդիպտա Դեվնանվանում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը: «Ցեղասպանության թանգարանը տխուր պատմության ցավալի հիշողությունն է այն ազգի, որ տեսել է 1,5 միլիոն ժողովրդի կոչստի ցավն ու մինչ օրս պահում է վիշտը իր սրտում: Առանց սննդի եւ ջրի Սիրիայի անապատներում որբերի, կանանց ու երեխաների լուսանկարներ են արել ականատեսները: Այսօր ընդամենը 25 երկիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որը հայերի համար ոչ միայն մարդկանց կորուստ է, այլեւ` մշակութային ցեղասպանություն»:

Ֆեմիննոն երրորդ անգամ կանանց ու նորարարության տոն բերեց Երևան

Հայաստան

Ֆեմիննոն երրորդ անգամ կանանց ու նորարարության տոն բերեց Երևան

Ընդերքօգտագործման օրենսդրության խախտման հետևանքով պետությանը պատճառված վնասից 25.000.000 ՀՀ դրամը վերականգնվել է

Իրավունք

Ընդերքօգտագործման օրենսդրության խախտման հետևանքով պետությանը պատճառված վնասից 25.000.000 ՀՀ դրամը վերականգնվել է

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ -29/07/24

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ -29/07/24

Ասիական ինդեքսներ- 29/07/24

Տնտեսություն

Ասիական ինդեքսներ- 29/07/24

Հայաստանի և Վրաստանի երիտասարդների մասնակցությամբ անցկացվում է ամառային կրթամշակութային ծրագիր

Վրաստան

Հայաստանի և Վրաստանի երիտասարդների մասնակցությամբ անցկացվում է ամառային կրթամշակութային ծրագիր

«Չափագիտության ազգային ինստիտուտ»-ում կոռուպցիոն չարաշահման հետևանքով պետությանը հասցված վնասը վերականգնվել է

Իրավունք

«Չափագիտության ազգային ինստիտուտ»-ում կոռուպցիոն չարաշահման հետևանքով պետությանը հասցված վնասը վերականգնվել է

Նիկոսիայում կայացել է Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների հանդիպումը

Քաղաքականություն

Նիկոսիայում կայացել է Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների հանդիպումը

Շվեյցարական SIGMA ծրագրի շրջանակում նոր հնարավորություններ կստեղծվեն փոքր գյուղացիական տնտեսությունների համար

Հայաստան

Շվեյցարական SIGMA ծրագրի շրջանակում նոր հնարավորություններ կստեղծվեն փոքր գյուղացիական տնտեսությունների համար

Վրաստանից փորձել են Հայաստան ներմուծել 5կգ-ից ավելի  քաշով «մեթամֆետամին». ՊԵԿ-ը մանրամասներ է հայտնում

Իրավունք

Վրաստանից փորձել են Հայաստան ներմուծել 5կգ-ից ավելի քաշով «մեթամֆետամին». ՊԵԿ-ը մանրամասներ է հայտնում

Արարատ Միրզոյանը մասնակցել է Կիպրոսի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան համաժողովին

Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը մասնակցել է Կիպրոսի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան համաժողովին

Երեխաների նկատմամբ բռնության դեպքերը հնարավոր է կանխել օրենսդրական բացերը լրացնելով և հասարակության իրազեկվածությունը  բարձրացնելով

Իրավունք

Երեխաների նկատմամբ բռնության դեպքերը հնարավոր է կանխել օրենսդրական բացերը լրացնելով և հասարակության իրազեկվածությունը բարձրացնելով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում