Արտարժույթի միջբանկային շուկայում իրականացվել է 9 միլիոն 900 հազար ԱՄՆ դոլարի առք և վաճառք

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հրապարակել է հոկտեմբերի 5-9-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների մասին ամփոփ տեղեկատվությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 57 միլիոն 254 հազար 719 դոլար 471,80 դրամ` ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել` 81 միլիոն 16 հազար 157 ԱՄՆ դոլար` 473,73 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում գնվել եւ վաճառվել է 5 միլիոն 950 հազար ԱՄՆ դոլար 472,95 դրամ` մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է 9 միլիոն 900 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 472,69 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5 հազար 839 հազար 474 եվրո 528,34 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 11 հազար 363 հազար 019 եվրո 534,01 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1 միլիարդ 570,150,281 ռուբլի` 7,38 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել` 328 միլիոն 544,665 ՌԴ ռուբլի` 7,50 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է 50 միլիոն ռուբլու առք եւ վաճառք 7.55 դրամ մեկ ՌԴ ռուլու դիմաց միջին փոխարժեքով:

Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 65.4 միլիարդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 72.6 միլիոն ԱՄՆ դոլար:

Հայերեն Русский

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը

Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով

ՆԳՆ-ն իրազեկում է խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը գործող սահմանափակումների մասին

Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ

Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը

Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո

Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ