Հայ աշակերտուհին արժանացել է Համաշխարհային փոստային միության նամակագրության մրցույթի հատուկ հավաստագրի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոստիհամաշխարհայինօրվա կապակցությամբ «Հայփոստ» ընկերությունը շրջանառության մեջ դրեց Հեռահաղորդակցության միջազգային միության 150-ամյակին նվիրված փոստային բացիկը՝ 240 դրամ անվանական արժեքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Հայփոստի» նոր տեխնոլոգիաների զարգացման և ուսուցման կենտրոնում տեղի ունեցավ նաև Համաշխարհային փոստային միության կողմից իրականացվող նամակագրության երիտասարդական ամենամյա հերթական մրցույթի արդյունքների ամփոփումը: Համաշխարհային փոստային միության միջազգային ժյուրին նամակագրության միջազգային մրցույթի հատուկ հավաստագիր է շնորհել «Հայ կրթություն» կրթահամալիրի 8-րդ դասարանի աշակերտուհի Տաթև Բարսեղյանին:

«Հայփոստ թրասթ մենեջմենթի» գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը Տաթև Բարսեղյանին հանձնեց հավաստագիրը և փոստային միության ուղարկած նվերները, որից հետո մարվեց և շրջանառության մեջ մտցվեց «Հեռահաղորդակցության միջազգային միության 150-ամյակը» թեմային նվիրված նամականիշով բացիկը: Մարման արարողությանը մասնակցեցին «Հայփոստ թրասթ մենեջմենթի» գլխավոր տնօրեն ԽուանՊաբլո Գեչիջյանը, «Հայփոստ» ՓԲԸ գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Ավագյանը,Տաթև Բարսեղյանը:

Հոկտեմբերի 9-ին նշվում է Փոստի համաշխարհային օրը: Տոնն անցկացնելու որոշումն ընդունվել է 1960 թվականին՝ Համաշխարհային փոստային միության 16-րդ կոնգրեսում: Օրն առաջին անգամ նշվել է 1970 թվականին: Համաշխարհային փոստային Միությունը, որի անդամն է Հայաստանի Հանրապետությունը, յուրաքանչյուր տարի հայտարարում է նամակագրության միջազգային մրցույթ, որի միջոցով լրացուցիչ քայլ է արվում խթանել աշխարհում նամակագրության դերը: Այս տարի անց է կացվել 44-րդ նամակագրության միջազգային մրցույթը, որի թեման էր «Աշխարհը, որտեղ ես կուզեի մեծանալ»: Դրան մասնակցել են 9-15 տարեկան աշակերտները:

Տաթև Բարսեղյանն իր նամակում, մասնավորապես, գրել է. «Դու պետք է գիտակցես, որ այդ ծառը քո ներքին ուժն է, և դու ես որոշում` աճեցնել այն, թե՝ ոչ: Դու կարող ես հաղթահարել ամեն բարդություն: Այդ ծառը ննջում է քո ներսում: Արթնացրո՛ւ այն քո մեջ և դու, անշուշտ, կհասնես քո նպատակներին: Սնի՛ր ծառը բարի մտքերով, անկեղծ սիրով ու լավատեսությամբ: Մտածի՛ր` արդյոք ցանկանում ես երջանիկ լինել և արդյոք ձգտում ես այդ ամենին, թե՝ ոչ: Սլացիր նպատակիդ ետևից՝ վերցնելով ամեն ընձեռված հնարավորություն: Միայն հավատա ինքդ քեզ, լսիր, թե ինչ են հուշում քեզ ներքին ձայնդ և սիրտդ: Ես շատ ուրախ կլինեմ, եթե պատասխան նամակում պատմես ինձ, որ դու արդեն սկսել ես լսել ծառի տերևների շշուկը:

Անհամբեր սպասում եմ պատասխան նամակին:

Սիրով` Մերլին Սմիթին՝ Տաթևիկից»:

Հայերեն

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի