Տնտեսություն

Եվրոն, դոլարը և ֆունտն էժանացել են

1 րոպեի ընթերցում

Եվրոն, դոլարը և ֆունտն էժանացել են

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 6-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը սահմանել է 473.45 դրամ՝ նախորդ օրվա համեմատ իջնելով 0.36 դրամով:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` եվրոյի փոխարժեքը նվազել է 3.58 դրամով և կազմել է 530.83 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 2.63 դրամով և կազմել 718.13 դրամ: Իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.01 դրամով և կազմել 7.28 դրամ:

Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը 232.13 դրամ, ոսկին`17 հազար 349.01 դրամ, պլատինը` 13 հազար 927.92 դրամ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում