Սպորտ

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում

1 րոպեի ընթերցում

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը մեկնարկեց հաղթանակով:

Նրա առաջին մրցակիցը հարավկորեացի Հյունչուլ Լիմինն էր, ում Բաչկովը հաղթեց 3-0 հաշվով և պայքարը կշարունակի աշխարհի չեմպիոնի տիտղոսի և օլիմպիական ուղեգրի համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հաջորդ մենամարտը Բաչկովը կանցկացնի Ազիզ Բեբիտովի (Թուրքմենստան) հետ:

Աշխարհի առաջնությանը մասնակցող հայ մարզիկների քաշային կարգերում խաղարկվում են 2 օլիմպիական ուղեգրեր 52 կգ քաշային կարգում, և 3-ական ուղեգրեր կվիճարկեն 56 և 64 կգ քաշային մարզիկները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում