Ֆուտբոլ

Հայաստանի ֆուտբոլի մինչև 21 տարեկանների հավաքականը սկսեց նախապատրաստությունը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի մինչև 21 տարեկանների հավաքականը սկսեց նախապատրաստությունը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը սկսեց նախապատրաստությունը Եվրոպայի 2017 թ. առաջնության Բուլղարիա-Հայաստան հանդիպումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն: Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 20:00-ին, Բուլղարիայի Ստարա Զագորա քաղաքի «Բերոե» մարզադաշտում տեղի կունենա Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2017 թ. առաջնության Բուլղարիա-Հայաստան հանդիպումը: Նախապատրաստվելով այդ հանդիպմանը՝ Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականն այսօր սկսեց մարզական հավաքը, որը կտևի մինչև հոկտեմբերի 7-ը: Հավաքականը հանգրվանել է «Ռեժինե» հյուրանոցում, իսկ մարզումներն անցկացնում է ՀՖՖ ïեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում:

Հավաքականը Բուլղարիա կմեկնի հոկտեմբերի 7-ի առավոտյան: Հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանի կողմից նախապես հրավիրված 23ֆուտբոլիստներից, փաստաթղթային խնդիրների պատճառով, հավաքականին չի միանա լիտվական «Տրակայի» հարձակվող Դավիթ Արշակյանը: Արտյոմ Սիմոնյանը, Արթուր Միրանյանը և Իվան Մամախանովը հավաքականին կմիանան հոկտեմբերի 6-ի առավոտյան: Մնացած 19 ֆուտբոլիստներն արդեն հավաքականի ճամբարում են և սկսել են նախապատրաստությունն առաջիկա հանդիպումներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում