Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Արմեն Ջիգարխանյանի 80 ամյակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է հայ անվանի դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանին ծննդյան 80 ամյակի առթիվ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը:Շնորհավորական ուղերձում նշվում է. «Դուք իրավամբ դասվում եք հայրենական մշակույթի ճանաչված ականավոր գործիչների աստղաբույլին: Ձեր ցանկացած գործ թե’ կինեմատոգրաֆիայում, թե’ թատրոնի բեմում ապրել եք և զգացել ինքներդ, ցանկացած կերպար բացահայտված է իսկական վարպետի և արարիչի խորությամբ և նուրբ հոգեբանությամբ: Կարևոր է, որ այսօր ևս Դուք ակտիվորեն մասնակցում եք հետաքրքիր ստեղծագործական նախագծերի, ղեկավարում եք տաղանդավոր միանման մտածող կոլեկտիվ»:

Արմեն Ջիգարխանյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 3-ին Երևանում: 1958 թ-ին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Նույն թվականից Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի դերասան էր:Ջիգարխանյանը 1996 թ-ից հանդես է գալիս տարբեր թատրոնների ներկայացումներում: Նույն թվականին նա Մոսկվայում հիմնել է իր՝ «Ջիգարխանյանի թատրոնը», բեմադրել հարյուրավոր ներկայացումներ: 1959 թ-ից սկսել է նկարահանվել նաև ֆիլմերում, որոնք բազմաժանր են` կատակերգական, արկածային, ողբերգական և երաժշտական: Իր մասնագիտական գործունեության ողջ ընթացքում Ջիգարխանյանը նկարահանվել է շուրջ 300 ֆիլմում, ինչի համար անունը գրանցվել է «Գինեսի ռեկորդների գրքում»: Հայ անվանի դերասանը հնչյունավորել է նաև «Սոյուզմուլտֆիլմ»-ի շատ հերոսների:

Արմեն Ջիգարխանյանն արժանացել է ՀԹԳՄ «Վահագն» (2002 թ.), ՌԴ թատերական գործիչների միության «Բյուրեղապակե Տուրանդոտ» (2010 թ.) մրցանակների, ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի (1996 թ.), ՌԴ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար III (1995 թ.) և IV (2005 թ.) աստիճանների, Սուրբ Ալեքսանդր Նևսկու (2006 թ.) շքանշանների:

Հայերեն English Русский

Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի դիմավորման արարողությունը

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը