ՀՀ ԶՈՒ բանակային երրորդ կորպուսի հրամանատարությունը խրախուսեց ծառայության մեջ աչքի ընկած 30 զինծառայողի

3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի մշակույթի պալատում ՀՀ ԶՈւ բանակային երրորդ կորպուսի հրամանատարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 2-ին կայացավ կորպուսի զորամասերում օրինակելի ծառայությամբ աչքի ընկած եւ ծնունդով Գեղարքունիքի մարզը ներկայացնող 30 զինծառայողների եւ նրանց ծնողների հանդիպումը:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ, զինծառայողները հրամանատարության կողմից խրախուսվեցին իրենց ծնողներին ուղղված շնորհակալական նամակներով: Հանդիպմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, ՀՀ ԶՈւ բանակային երրորդ կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը, Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի քաղաքապետարանի աշխատակիցներ, Գեղարքունիքի մարզի ԵԿՄ անդամներ, Երրորդ բանակային կորպուսի զորամասերի հրամանատարներ, բարձրաստիճան սպաներ:

Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը դրվատեց ՀՀ ԶՈւ բանակային երրորդ կորպուսի հրամանատարության նախաձեռնությունը եւ շնորհակալություն հայտնեց իրենց զորամասերում պարտաճանաչ ծառայությամբ աչքի ընկած զինվորներին ու նրանց ծնողներին: «Սիրելի զինվորներ, կեցցե'ք. մենք հպարտ ենք ձեզնով: Դուք մեր պատմության էջերում պատմություն եք կերտում` ձեր անպարտելիությամբ: Տեւական ժամանակ է, ինչ մեր պետական, քաղաքական ու հասարակական գործիչներն այցելում են սահմանապահ զորամասեր ու դիրքեր, քաջալերում մեր անդորրը հսկող հայ զինվորներին: Ես վստահ եմ, որ այս հանդիպման բարի ավանդույթը շարունակություն կունենա»,- նշեց Գեղարքունիքի մարզպետը:

Ներկաները դիտեցին ՀՀ ԶՈւ բանակային երրորդ կորպուսի կազմավորման եւ տարեգրության մասին պատմող վավերագրական ֆիլմ: Ելույթներով հանդես եկան նաեւ Գավառի Հ. Թալալյանի անվան երաժշտական դպրոցի եւ Գավառի երաժշտական ուսումնարանի սաները: Հայկական բանակի հզորության, բանակաշինության հետագա ամրապնդման մասին խոսեց երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը: «Մեր զինվորներ անպարտելի ոգու, բարձր մարտունակության շնորհիվ միայն կարող ենք պահպանել մեր սահմանները: Սիրելի ծնողներ, եթե կա այդ անսասան ոգին, ապա դա ձեր ներդրումն է, եւ այդ դեպքում ոչ միայն մեր սահմաններն են անառիկ, այլ ողջ Հայաստանի Հանրապետությունն է հուսալի ձեռքերում է»,- նշեց կորպուսի հրամանատարը: Քաջալերանքի խոսքեր հնչեց զինվորի հայր Կարեն Ավետիսյանի կողմից:

Գեղարքունիքի մարզի ԵԿՄ ղեկավարության կողմից զինծառայողներից ութ լավագույնները պարգեւատրվեցին պատվոգրերով: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը շնորհակալագրով պարգեւատրեց երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանին:

ԽոսրովԽլղաթյան

Հայերեն English

Արամ Սարգսյանը քվեարկել է հանուն անկախ և ժողովրդավար Հայաստանի Հանրապետության

Էդմոն Մարուքյանն ակնկալում է, որ քաղաքական միտքն ու պառլամենտարիզմը կվերադառնան խորհրդարան

Հայաստանը կշարունակի աշխատել նոր շուկաներում հայկական ապրանքների արտահանման ուղղությամբ. Արմեն Գրիգորյան

Այս պահի դրությամբ ընտրական իրավունքը վերականգնելուն ուղղված 21 գործ է մուտքագրվել դատարան

Ժամը 14։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների իրավունք ունեցողների 33.84 տոկոսը

Սերժ Սարգսյանը քվեարկել է հանուն այն Հայաստանի, որն ի վիճակի է պահել իր սահմանների անձեռնմխելիությունը

Ոստիկանությունը մինչ ընտրության օրը ստացել է շուրջ 100 հաղորդում ընտրական հնարավոր իրավախախտումների վերաբերյալ

Շիրակի մարզպետը քվեարկել է հանուն խաղաղության

Ընտրությունների գործընթացի մեկնարկից մինչև այսօր ստացվել է ընտրական գործընթացին խոչընդոտող հանցանքների վերաբերյալ 293 հաղորդում. Դատախազություն

Մարդիկ գիտակցում են, որ իրենցից յուրաքանչյուրի ձայնից է կախված մեր երկրի ապագան. Արարատ Միրզոյան