Ավագ սերնդից ժառանգված տեխնոլոգիական Հայաստանը վերականգնվում է. ՏՏ տոնն սկսված է

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի հայ ու արտասահմանյան 170 ընկերություններ իրենց արտադրանքը ներկայացնում են «Տոն տեխնոլոգիական հայության համար»խորագիրը կրող «ԴիջիԹեք 2015» միջազգային ցուցահանդեսին: Արդեն 11-րդ անգամ անցկացվող ցուցահանդեսի բացման արարարողության ժամանակ ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը վերահաստատեց, որ բարձր տեխնոլոգիական ոլորտը գտնվում է ՀՀ կառավարության հովանու ներքո, և որ այն մեր տնտեսության խոստումնալից, դինամիկ ու արագ աճող ուղղություններից է: «Մենք բարձր տեխնոլոգիաների ոլորտը դիտարկում ենք ոչ միայն որպես ինքնուրույն ճյուղ, որը պետք է զարգանա հընթացս համաշխահային զարգացումներին, այլ ճյուղ, որը կարող է օգնել այլ ոլորտներին` որակյալ ծառայություններ մատուցելով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Վաչե Գաբրիելյանը: Նրա խոսքով` 2005 թվականից անցկացվող ԴիջիԹեք ցուցահանդեսի աճը տեսանելի է տարիների ընթացքում: «ԴիջիԹեքը միջավայր է, ուր կարող եք տեսնել հայկական ընկերությունների նվաճումները, վայր է, ուր տեխնոլոգիական ընկերությունները հանդիպում են իրար, լրագրողներին, ուր հնարավոր է շփվել պոտենցիալ աշխատուժի հետ»,-նշեց Վաչե Գաբրիելյանը: Նրա խոսքով` այս միջոցառման նկատմամբ հետաքրքրություն է առաջանում ոչ միայն մեր հասարակության շրջանում, այլև արտասահմանյան գործընկերների: «Այստեղ կարող եք տեսնել բազմաթիվ ընկերություններ արտասահմանյան կապիտալով, կարող եք տեսնել խոշոր համբավ ունեցող ընկերություններ, որոնք ներկայացված են Հայաստանում»,-ավելացրեց փոխվարչապետը:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն էլ փաստեց, որ ունեն հայկական ընկերությունների աննախադեպ մասնակցություն, ինչը վկայում է ոլորտի համախմբվածության մասին: «Այս ցուցահանդեսն իրականանցում ենք տարբեր թիրախային խմբերի համար: Մենք անում ենք երեխաների համար, որ իրենք տեսնեն իրենց ապագան, ներկայի սերնդի համար, ում ուզում ենք հորդորել, որ օգտագործեն տեխնոլոգիական լուծումները` հեշտացնելով իրենց կյանքը: Մենք այս ցուցահանդեսն իրականացնում ենք ավագ սերնդի համար, ովքեր մեզ թողել են տեխնոլոգիական երկիր: Նրանք տեսնեն, որ իրենց արածը հենց այնպես չի կորում և տեխնոլոգիական Հայաստանը վերականգվում է»,-շեշտեց Կարեն Վարդանյանը:

Բացման հանդիսավոր արարողությունը կատարվեցին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանն ու ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Միջոցառմանը ներկա էին Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, ում ուղեկցությամբ նախարարները շրջեցին տաղավարներում, ծանոթացան ընկերությունների առաջարկություններին: Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ամենաշատը հավանել է հայկական «Զանգի» ընկերության արտադրանքը, և հասցրել է ներբեռնել ծրագիրն իր հեռախոսի մեջ:

Ցուցահանդեսն իրոք տոնական է, ընկերությունները ջանք չեն խնայել այցելուներին դեպի իրենց տաղավար հրավիրելու համար: Անգամ դհոլ, զուռնայի հնչյուններ են տարածվում «Արմենիա էքսպո» ցուցահանդեսային սրահում: Մեկ այլ հատվածում դպրոցականներ են, ովքեր փորձարկում են իրենց ստեղծած խաղերն ու ռոբոտները:

ԴիջիԹեք 2015-ն անցկացվում է հոկտեմբերի 2-4-ը «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում: Միջոցառումն անցկացվում է ԻՏՁՄ-ի կողմից ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Միջոցառման պլատինե հովանավորը «Յուքոմ» ընկերությունն է: Եռօրյա միջազգային ցուցահանդեսին մեկ հարկի տակ են միավորվել 170 ընկերություն 10 երկրից, ակնկալվում է 40 հազարից ավելի այցելու:

Հայերեն العربية

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում