Ֆրեզնոյից ժամանած մի խումբ բժիշկներ կաշխատեն ՀՀ մարզային բուժհաստատություններում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Ապգարյանի նախաձեռնությամբ և ՀՀ առողջապահության նախարարի հրավերով հոկտեմբերի 5-15-ը Հայաստանի Հանրապետություն կժամանի բազմափորձ բժիշկների և այլ մասնագետների խումբ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, նրանք բոլորը ներկայացրել են իրենց կրթական փաստաթղթերը, լիցենզիաների և Good standing հավաստագրերի պատճենները, որոնց հիման վրա այցի շրջանակում մասնագիտական գործունեություն ծավալելու իրավունք են ստացել։

ԱՄՆ-ից ժամանող ամերիկահայ մասնագետները կծանոթանան հայ գործընկերների հետ, կփոխանցեն իրենց փորձը, գիտելիքները, մասնագիտական կարողությունները, համատեղ գործունեություն կծավելեն:

Հիմք ընդունելով ՀՀ մարզերի համաչափ զարգացման պետական ծրագիրը և նպատակ ունենալով նպաստելու ՀՀ մարզերի առողջապահական համակարգերի արդիականամանը` առանձնակի կկարևորվի մարզերի բուժաշխատողների մասնագիտական կարողությունների բարձրացումը։ Առողջապահության նախարարությունը ևս Ֆրեզնոյից ժամանող մասնագետների խմբին առաջարկել է աջակցության հիմնական ուժն ուղղել դեպի մարզեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ամերիկյան մասնագետներն աշխատեն Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Շիրակի և Լոռու մարզերում: Նրանք իրենց հետ կբերեն նաև բժշկական որոշ սարքավորումներ, բուժական միջոցներ և դեղեր, որոնք այցից հետո կօգտագործվեն մարզային բուժհաստատություններում:

Հայերեն Русский

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում