Տնտեսություն

«Ամերիաբանկ»-ը «ՌԻԱ Ռեյթինգ»-ի «ԱՊՀ 200 խոշորագույն բանկեր 2015»–ի վարկանիշային ցանկում է

1 րոպեի ընթերցում

«Ամերիաբանկ»-ը «ՌԻԱ Ռեյթինգ»-ի «ԱՊՀ 200 խոշորագույն բանկեր 2015»–ի վարկանիշային ցանկում է

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական 3 բանկեր առաջին անգամ հայտնվել են «ՌԻԱ Ռեյթինգ» գործակալության կողմից հրապարակվող «ԱՊՀ 200 խոշորագույն բանկեր» վարկանիշային ցանկում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` «ՌԻԱ Ռեյտինգ»-ն անցկացրել է ԱՊՀ երկրների բանկային հատվածի հերթական` հինգերորդ հետազոտությունը, որի արդյունքներով կազմվել է «ԱՊՀ 200 խոշորագույն բանկեր 2015» վարկանիշը։

Ներառվել են նաև Ռուսաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Մոլդովայի, Ուզբեկստանի, Ուկրաինայի, Թուրքմենստանի բանկերը: Բանկերի թվով առաջատար է ՌԴ-ն, երկրորդ և երրորդ տեղերն են գրավում Ղազախստանն ու Ուկրաինան:

Համաձայն վարկանիշի` ԱՊՀ 200 խոշորագույն բանկերի ընթացիկ վարկանիշում ընդգրկվել է Հայաստանի երեք բանկ` «Ամերիաբանկ»-ը 166-րդ տեղում է (0.84 մլրդ դոլարի ակտիվներով), «Արդշինբանկ»-ը 179-րդ հորիզոնականում է (0.77 մլրդ դոլար ակտիվներով), «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ը 181-րդ հորիզոնականում է (0.76 մլրդ դոլար ակտիվներով)։ Հայկական բանկերի` վարկանիշային ցանկում հայտնվելը հնարավոր է դարձել Ուկրաինայի և Ռուսաստանի բանկերի թվի կտրուկ կրճատման հաշվին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում