Սարդինիայում անցկացվել են Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ; Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանը սեպտեմբերի 28-ին աշխատանքային այց է կատարել Սարդինիա: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից, կղզու Մանդաս քաղաքում տեղի է ունեցել դեսպանի հանդիպումը քաղաքապետ Մարկո Պիզանուի և Իտալիայի քաղաքապետարանների ազգային ասոցիացիայի նախագահ Ումբերտո Օպուսի հետ: Կողմերը քննարկել են հայ-իտալական հարաբերություններին, երկու երկրների տեղական ինքնակառավարման մարմինների միջև կապերի զարգացմանը և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանն առնչվող հարցեր:

Այնուհետև զրուցակիցները միասին մասնակցել են «Ճամփորդական գրականության 9-րդ միջազգային փառատոնի» բացման արարողությանը: Փառատոնում կայացել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված երկու գրքերի շնորհանդեսներ: Ներկայացվել են Անտոնիա Արսլանի «Փայտե մարգարիտների աղմուկը» և Ալեսսանդրո Արամուի, Աննա Մացցոնեի ու Ջիան Միկալեսսինի «Հայկական ցեղասպանություն. 100 տարվա լռություն» գրքերը:

Փառատոնի բացմանը հաջորդել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Ասսադակա» Իտալա-արաբական և Միջերկրածովյան կենտրոնի կողմից կազմակերպած Ռոմոլո Էուկալիտոյի «100-ամյա լռություն. ցեղասպանության վերջին վերապրածները» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսի բացումը:

Թե Փառանոտի և թե ցուցահանդեսի բացմանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդի շուրջ ելույթներ են ունեցել դեսպան Սարգիս Ղազարյանը, Մանդասի քաղաքապետ Մարկո Պիզանուին, Իտալիայի քաղաքապետարանների ազգային ասոցիացիայի նախագահ Ումբերտո Օպուսը, Փառատոնի գեղարվեստական տնօրեն Ռիկարդո Մոստալլինո Մուրջիան, և այլոք:

Նույն օրը Մանդասի քաղաքային խորհրդի կողմից դեսպան Ղազարյանին է շնորվել Մանդասի Պատվավոր քաղաքացու կոչում:

Սարդինիայի մայրաքաղաք Կալյարիում կայացել է դեսպան Ղազարյանի հանդիպումը Սարդինիայի փոխնահանգապետ Ռաֆաելե Պաչիի հետ: Կողմերը քննարկել են Հայաստանի և Սարդինիայի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները՝ հատկապես կարևորելով առևտրատնտեսական և մշակույթի ոլորտներում կապերի ամրապնդման անհրաժեշտությունը:

Սարդինիա այցի ընթացքում դեսպան Սարգիս Ղազարյանը հարցազրույցներ է տվել տեղական առաջատար «RADIOLINA» ռադիոկայանին և նահանգային «L’Unione Sarda» օրաթերթին: Դեսպանի հանդիպումները և Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները լուսաբանվել են տեղական զանգվածային լրատվամիջոցների կողմից:

Հայերեն

Ընդդիմադիրները փողոցում ներկայացրել են իրենց համախմբման օրակարգը, Ռուբինյանը նրանց մեղադրել է ՀՀ անկախության դեմ պայքարելու մեջ

Ալիևը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կոնկրետ արդյունքներ կտա

ՀՀ ԶՈՒ ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների սպառազինությանը

Փաշինյանը ցավակցել է Կրակովում կրակոցների հետևանքով զոհերի ընտանիքներին

Հայաստանի լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումներ կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով

Փաշինյանը պատարագի է մասնակցել Նորավանքում

Վարազդատ Լալայանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցներն ու օգնություն ցույց տվել քաղաքացիներին

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել ավտոտնակում բռնկված հրդեհի տարածումը․ մեկ անձ հոսպիտալացվել է

Լրագրողների անվտանգությունը՝ աղետների լուսաբանման առաջնահերթություն․ ՀԿԽԸ-ն անցկացրեց երկօրյա դասընթաց